Աղասի Ենոքյան. Արսեն Բաբայանի ձերբակալությունը նաև ճնշում է խոսքի ազատության նկատմամբ

Աղասի Ենոքյան. Արսեն Բաբայանի ձերբակալությունը նաև ճնշում է խոսքի ազատության նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Մեդիապաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը կարծում է, որ Արսեն Բաբայանի ձերբակալությունը մի քանի նպատակ է հետապնդում։

«Առաջին հերթին, սա ոչ միայն իրավական բեսպրիդելի արտահայտություն է, այլև դրա ցուցադրություն բոլորին, որպեսզի հասկանան, որ բոլորին ցանկացած հանգամանքների դեպքում կարելի է գտնել հոդվածների համադրություն ու ձերբակալել»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ենոքյանը։

Նրա խոսքով, Բաբայանին ձերբակալելը լրացուցիչ ճնշում է ՍԴ նախագ Հրայր Թովմասյանի նկատմամբ, որպեսզի նա ազատվի իր պաշտոնից։

«Սա նաև խոսի ազատության վրա ճնշում է, որովհետև պարոն Բաբայանը ակտիվ հասարակական դիրքորոշում ունի, շատ հաճախ էր քննադատական խոսքով հանդես գալիս թե մամուլում, թե սոցիալական ցանցերում»,-ասաց Ենոքյանը՝ հիշեցնելով վարչապետ Փաշինյանի հայտնի հայտարարությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում