Բաբայանի գործն ապագա չունի. Էդմոն Մարուքյան

Բաբայանի գործն ապագա չունի. Էդմոն Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: «ՀՔԾ-ում հարուցված գործն անապագա է, ոնց հարուցել են, այդպես էլ կարճելու են»,– այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալությանը:

«Արսեն Բաբայանը ձերբակալվել է պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով: Նախ այդտեղ անհասկանալի է նրա ձերբակալումը, քանի որ ձերբակալում են այն ժամանակ, երբ անձը հանցագործության պահին է արգելանքի վերցվում։ Բայց երբ որ նրան հրավիրում են ու նա ներկայանում է, այդ ժամանակ ձերբակալումն այնքան էլ համաչափ չէ»,– ասաց Մարուքյանը:

Նրա խոսքով՝ այս գործը համաներման տակ է ընկնելու. «Բավարար է, որ նա չառարկի, որ համաներումն իր նկատմամբ կիրառվի և նա ազատ կարձակվի: Եթե նրան տանեն դատարան, ամենավատ դատավորն էլ, հավանական է, որ նրան չկալանավորի»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում