Ինչը որ պետք է գաղտնի անեն, չեն անում, ինչը որ պետք չի անում են. Գևորգ Պետրոսյան

Ինչը որ պետք է գաղտնի անեն, չեն անում, ինչը որ պետք չի անում են. Գևորգ Պետրոսյան

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Ամենամեծ ցանկության դեպքում էլ վարչապետը չի կարող աշխատավարձ բարձրացնել, այդ հարցն օրենքով է կարգավորվում»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով վարչապետի գաղտնի հանձնարարականին պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացմանը։

«Ինչը որ պետք է գաղտնի անեն, չեն անում, ինչը որ պետք չի անում են։ Մի հատ նախաքննության կամ հետաքննության մարմին են կանչում, ամբողջ հայ ազգն իմանում է, իհարկե կիսատ-պռատ է իմանում։ Պետք է իր հաշվին կերակրվող պետական պաշտոնյան ինչի համար է ստանում աշխատավարձ»,- նշեց պատգամավորը

Ինչ վերաբերում է Արսեն Բաբայանի ձերբակալմանը՝ Պետրոսյանն ասաց, որ իրավական գնահատական տալ չի կարող, քանի որ պետք է հիմքերն ուսումնասիրի. «Բայց արդեն մի քանի ճանաչված իրավաբաններ հանդես են եկել այն պնդումով, որ ձերբակալման հիմքերը բավականին խարխուլ են»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում