Հենց գաղտնիության շղարշի տակ են քողարկված լինում բազմաթիվ կոռուպցիոն ռիսկեր. Մանե Թանդիլյան (Տեսանյութ)

Հենց գաղտնիության շղարշի տակ են քողարկված լինում բազմաթիվ կոռուպցիոն ռիսկեր. Մանե Թանդիլյան (Տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Միայն այն ձևակերպումը, որ նախարարների և փոխնախարարների աշխատավարձերի հարցը որոշվել է գաղտնի ընթացակարգով, տարակուսանքի տեղիք է տալիս, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը։

«Պատրաստվում եմ այդ հարցով հետամուտ լինել, ստանալ նրանց պատասխանը, թե այդ ինչ գործընթաց է, որ այս պարագայում պետք է գաղտնի լինի լրագրողից, հանրությունից։ Ուզում եմ որպես պատգամավոր իմանալ՝ ինչի՞ մասին է խոսքը։ Հայտնի է, որ հենց գաղտնիության շղարշի տակ են քողարկված լինում բազմաթիվ կոռուպցիոն ռիսկեր», – ասաց Մանե Թանդիլյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում