Արսեն Բաբայանի գործով դատական նիստն այսօր տեղի չի ունենալու (Տեսանյութ)

Արսեն Բաբայանի գործով դատական նիստն այսօր տեղի չի ունենալու (Տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Analitik.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ այսօր պետք է քններ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալման որոշման դեմ բողոքը: Նիստը պետք է մեկնարկեր ժամը 18:30-ին:

Քիչ առաջ Բաբայանի փաստաբաններից Երվանդ Վարոսյանը լրագրողներին հայտնեց, որ դատական նիստն այսօր տեղի չի ունենալու:

Հարցին՝ թե ինչու, փաստաբանը պատասխանեց՝ դատարանը եթե տեղում լիներ, կարելի կլիներ նրանից հարցնել. «Դատավորը պարտավոր էր ձերբակալության օրինաչափության հարցը քննարկման առարկա դարձնել 24 ժամվա ընթացքում: Սակայն նիստ չի եղել, Արսեն Բաբայանին չեն ներկայացրել, որպեսզի նիստ լինի: Նիստը նշանակվել է վաղը ժամը 17:40-ին: Դատավորը պետք է նիստ նշանակեր, հանձնարարեր վարույթն իրականացնող մարմնին: Բնականաբար մենք էլ կներկայանայինք»,-ասաց Վարոսյանը:

Վարոսյանը նշեց, որ իրենց պաշտպանյալի ներկայությունը չի ապահովվել. «Նա դատարան չի բերվել, ոչ էլ բերվելու է: Դրա մեղավորը Հայաստանում դատարանի բացակայությունն է»:

Վարոսյանը հայտնեց, որ դատարանին հարցրել են, թե ինչու Բաբայանի ներկայությունն ապահավոված չէ, սակայն պատասխաններ չեն ստացել. «Ոչ մի ձև չեն մեկնաբանել: Ասացին, որ նիստը կլինի վաղը ժամը 17:40-ին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում