«Հրապարակ». Որքա՞ն գումար են իշխանությունները տալու Սերժ Թանկյանին Հայաստանում նրա համերգի համար

«Հրապարակ». Որքա՞ն գումար են իշխանությունները տալու Սերժ Թանկյանին Հայաստանում նրա համերգի համար

«Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարեց, որ առաջիկա հունիսին Սերժ Թանկյանը կրկին համերգով հանդես կգա Հայաստանում: Հիշենք, որ Սերժ Թանկյանի System of a Down ռոք խումբն առաջին անգամ Հայաստանում հանդես եկավ 2015-ի ապրիլին` Ցեղասպանության 100-ամյակի առիթով, և շշմեցուցիչ համերգ ստացվեց, որի համար նա 1,2 միլիոն դոլար հոնորար է ստացել (ռուսահայ գործարարից)։ «Ինչպես կասեր Վանոն` պատմական հայրենիքն անգամ այլևս «հեշտ» չեն սիրում»,- ասաց իշխանական մեր աղբյուրը՝ հավելելով, որ այս անգամ ևս Սերժ Թանկյանը մեծ հոնորարի դիմաց կերգի Հայաստանում։

«Պարզապես նրբությունն այն է, որ արանքում Ամուլսարի խնդիրը կա։ Նկատեք` համերգի մասին հայտարարությունից հետո Թանկյանն այլևս չի խոսում Ամուլսարի շահագործման անթույլատրելիության մասին։ Սա համերգ-բարտեր է հայաստանյան իշխանությունների և նրա միջև»: Փորձեցինք ճշտել լուրի իսկությունը․ վարչապետի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանին հարցրինք` մեր աղբյուրներն ասում են, որ Սերժ Թանկյանի հունիսյան համերգը հայաստանյան բյուջեի վրա կնստի մոտ 1 միլիարդ դրամ։ Որտեղի՞ց են տրամադրվելու համերգի միջոցները։ Խոսնակը գրավոր արձագանքեց․ «Բյուջեի մասով Ձեր գրածը չեմ հաստատում։ Միջոցների տրամադրման հարցը պետք է ուղղել կազմակերպիչներին»»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում