ԱԱԾ և ոստիկանության պետերին առնչվող օրինագիծը չընդունվեց

ԱԱԾ և ոստիկանության պետերին առնչվող օրինագիծը չընդունվեց

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ չընդունեց ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի համար պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջներ սահմանելու վերաբերյալ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծը: Այն 113 կողմ ձայնով ուղարկվեց գրավոր առաջարկների ստացման փուլ:

Նշենք, որ նախագիծը գրավոր առաջարկների ստացման փուլ ուղարկելու առաջարկը հնչեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի կողմից։

Հիշեցնենք, որ օրենքի նախագծով առաջարկվում է ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնները հանել ոստիկանության պաշտոնների և ազգային անվտանգության մարմինների ծառայողների պաշտոնների անվանացանկերից և դրանք դասել քաղաքական պաշտոնների շարքում՝ նշանակվող անձանց համար ևս սահմանելով պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում