Խուլ ու համրերը Վարչական դատարանի դիմաց էին

Խուլ ու համրերը Վարչական դատարանի դիմաց էին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Խուլ ու համրերի միություն» ՀԿ անդամներն այսօր հավաքվել են ՀՀ վարչական դատարանի շենքի առջև, նրանք չեն ցանկանում, որպեսզի միության նախկին տնօրեն Գրիգոր Գրիգորյանն կրկին վերադառնա պաշտոնին:

«Խուլ ու համրերի միություն» ՀԿ անդամների շահերի պաշտպանն ասաց, որ այսօր կայանալու էր Գրիգոր Գրիգորյանն ընդդեմ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի գործով նախնական դատական նիստը, սակայն հետաձգվել է, քանի որ սուրդո թարգմանիչն առողջական խնդիրների պատճառով չէր կարողացել ներկայանալ նիստին:

Նշենք, որ Գ. Գրիգորյանի պահանջն է ՝ վերացնել արդարադատության նախարար Ռ. Բադասյանի այս տարվա հունիսի 20-ի որոշումը:

«Նախնական դատական նիստ էր հրավիրված: Գրիգոր Գրիգորյանը վիճարկել է արդարադատության նախարար Բադասյանի համապատասխան որոշումը, որով անվավեր էր ճանաչվել Գրիգոր Գրիգորյանի՝ որպես Հայաստանի «Խուլ ու համրերի միավորում» հասարակական կազմակերպության նախագահ ընտրվելու հանգամանքը, այսինքն պետական գրանցումները, դրա արդյունքում Գրիգոր Գրիգորյանը այլևս հանդես չի գալիս որպես Խուլերի միավորում ՀԿ-ի նախագահ»,– ասաց շահերի ներկայացուցիչը:

ՀԿ անդամներն ասում են, որ իրենք այլևս չեն ցանկանում, որ Գ. Գրիգորյանը ղեկավարի միությանը, քանի որ նա որևէ բանով իրենց չի օգնում, տասը տարի է իրենց մասին չի մտածում: Նրանք ավելի վաղ նաև բողոքի ակցիաներ էին կազմակերպել միության շենքի առջև:

Հետևեք մեզ նաև Telegram-ում