ԱԺ և ՍԴ նախկին նախագահների այսօրվա հրապարակումները Գրիմ եղբայրների հեքիաթը հօդս են ցնդեցնում. փաստաբան

ԱԺ և ՍԴ նախկին նախագահների այսօրվա հրապարակումները Գրիմ եղբայրների հեքիաթը հօդս են ցնդեցնում. փաստաբան

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Մենք օր օրի, ժամ ժամի ավելի ենք համոզվում, որ Արսեն Բաբայանի ձերբակալությունը գործընթացը կապ չունի իրավաբանության հետ, լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«ԱԺ և ՍԴ նախկին նախագահների այսօրվա հրապարակումները Գրիմ եղբայրների հեքիաթը հօդս են ցնդեցնում։ Խոսքը չի վերաբերում ՍԴ ինստիտուտին, այլ՝ ՍԴ նախագահին։ Շատ եմ ցավում, որ այս պահին որևէ մեկս չի կարող լինել դատական նիստերի դահլիճում», – ասաց փաստաբանը։

Ռուբեն Մելիքյանը շեշտեց՝ պետական մարմինները սկսում են քաղաքական նկատառումներով յուրովի մեկնաբանել այն օրեննքները, որի կիրառողներն իրենք չեն եղել։ Այլ խոսքով՝ փորձ է արվում հետին թվով նոր իրավաբանություն ստեղծել։

«Բոլոր կոմպոնենտներով այստեղ ապօրինություններ են տեղի ունենում։ Ամեն ինչ շրջվում է Հրայր Թովմասյանի դեմ։ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին առաջադրված մեղադրաննք այս նույն ճաշի մի շերեփն է, և այս նկատառումները վերաբերում են նաև նրան», – ասաց փաստաբանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում