Մահացել է պրոֆեսոր Յուրի Վարդանյանը

Մահացել է պրոֆեսոր Յուրի Վարդանյանը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Հոկտեմբերի 23-ին, 83 տարեկանում մահացել է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի կիրառական էլեկտրադինամիկայի և մոդելավորման ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Յուրի Լազարի Վարդանյանը: Այս մասին հայտնում են ԵՊՀ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Յուրի Վարդանյանը 1954-1959 թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետը, իսկ 1960-1963 թթ.՝ ՀԽՍՀ ԳԱ ասպիրանտուրան: 1964 թ. ստացել է ֆիզմաթ. գիտ. թեկնածուի, իսկ 1971 թ.՝ ֆիզմաթ. գիտ. դոկտորի գիտական աստիճան: Աշխատանքային փորձ.

2010 թ. ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ էր:

1975-2017 թթ.՝ Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան:

1974-2000 թթ.՝ Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ալիքային պրոցեսների և ֆիզիկայի ամբիոնի վարիչ:

1973-1974 թթ.՝ Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի միջուկային ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր:

1965-1973 թթ.՝ Երևանի պետական համալսարանի տեսական ֆիզիկայի ամբիոնի ավագ դասախոս, դոցենտ:

1960-1965 թթ.՝ ՀՍՍՀ ԳԱ Կենտրոնական ԳՀ ֆիզիկատեխնիկական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող, ավագ գիտաշխատող:

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին՝ ժամը 18.00-ին, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում, իսկ հուղարկավորությունը՝ հաջորդ օրը նույն վայրից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում