AM | RU
USD
EUR
RUB

Թեհրանը ողջունում է Սիրիայի հարցով Պուտինի և Էրդողանի պայմանավորվածությունները

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Թեհրանը ողջունում է Սիրիայի հարցով համաձայնագիրը, որը երեքշաբթի կնքվել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Թայիփ Էրդողանի հանդիպման ժամանակ: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:

«Ռուսաստանի և Թուրքիայի միջև Սիրիայի հյուսիսում հրադադարի մասին համաձայնագիրը դրական քայլ է տարածաշրջան կայունության և անդորրի վերադարձման ճանապարհին», - Իրանի ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ասել է նա:

Մուսավին ավելացրել է, որ «Իրանը ողջունում է ցանկացած գործողություն, որը նպաստում է Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանմանը և ազգային ինքնիշխանության ամրապնդմանը»:

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը հույս է հայտնել, որ «այս պայմանավորվածությունների ձեռքբերումը կնպաստի անվտանգության հետ կապված Թուրքիայի մտահոգության վերացմանը»:

«Իրանը Ադանայի համաձայնագրում համապատասխան հիմք է տեսնում Թուրքիայի և Սիրիայի միջև խնդրի լուծման համար, և այս կապակցությամբ պատրաստ է ցուցաբերել ցանկացած օգնություն Անկարայի և Դամասկոսի միջև երկխոսություն հաստատելու համար», - նշել է նա:

Լրահոս
Հակառակորդը պատրաստվում է հերթական հարձակմանը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 29 Արցախի Մարտունու շրջանում հայկական ուժերն ադրբեջանական ռազմական ինքնաթիռ են խոցել. ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Զինուժ մեդիայի բացառիկ նկարահանումները արցախյան ռազմաճակատից. ՏԵՍԱՆՅՈՒԹ ԵԺԿ-ն հրապարակել է պաշտոնական հաղորդագրություն Հակառակորդի խոցված ԱԹՍ-ն՝ Սպիտակաշեն գյուղում (լուսանկարներ) Լեռնային Ղարաբաղից դուրս գալու համար հումանիտար միջանցքների ստեղծման անհրաժեշտություն չկա. ՌԴ-ում ՀՀ դեսպան Հակառակորդը սկսել է նոր գործողություն Արաքսի հովտի հատվածում և Մատաղիս-Թալիշ հատվածներում. մանրամասներ Հայկական բանակը այս պահի դրությամբ ունի 58 զոհված զինծառայող․ Արծրուն Հովհաննիսյան Պետդուման կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում Հարավային ուղղությամբ հակառակորդի զրահատանկային լայնածավալ գրոհը կասեցված է․ ՊՆ խոսնակ (տեսանյութ) ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Արցախի Հադրութի շրջանում քաղաքացիական մեկ զոհ և չորս վիրավոր կա Հակառակորդը նախաձեռնել է տանկային գրոհ և կորցրել 10 միավոր զրահատեխնիկա․ ՊՆ (տեսանյութ) Զինծառայող Հարութ Սաղաթելի Գևորգյանը չի զոհվել, վիրավորում է ստացել. ՊԲ Արցախում՝ Մարտունիում, հակառակորդի ԱԹՍ-ն թիրախավորել է լրագրողական խմբին (տեսանյութ) Սամվել Կարապետյան. Ստեղծված իրավիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս Կրեմլը հակամարտող կողմերին առավելագույն զսպվածության կոչ է արել Արցախի ՊՆ–ն հայտնում է ևս 28 զոհված զինծառայողի մասին․ հայտնի է նրանց անունները Արցախի ՊԲ ստորաբաժանումները առանձին հատվածներում հաջողությամբ իրականացնում են պատժիչ գործողություններ (տեսանյութ) Ադրբեջանական զինտեխնիկայի հերթական խոցումները. ՏԵՍԱՆՅՈՒԹ ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել Այս փուլում կարող է սթափության կոչ լինել միջազգային հանրությանը, որ քննարկենք Արցախի ճանաչումն ու ընդունենք. Զոհրաբյան Խոցված ադրբեջանական ԱԹՍ-ն` Վարդենիսի տարածքում (Տեսանյութ) «ԼՂ հարցում բոլոր արտաքին ու ներքին խաղացողները պետք է առավելագույն զսպվածություն ցուցաբերեն». ՌԴ ԱԳՆ Ազգային ժողովի արտահերթ նիստ. ՈՒՂԻՂ Տողանյան. Թուրքիան Սիրիայից գրոհայիններ է տեղափոխել Ղարաբաղ «ԼՂ շուրջ տիրող իրավիճակը պահանջում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների արագ միջամտությունը». ՌԴ-ում ՀՀ դեսպան Եթե կապի դուրս գան, իրենց կյանքը կվտանգեն. Արծրուն Հովհաննիսյան Զոհված կին զինծառայողը Նորավան համայնքից էր Հակառակորդը անարդյունավետ կիրառել է «ՏՕՍ» ծանր հրետանային համակարգեր․ Արցախի ՊՆ Հենց այս պահին մեր տղաները հարյուրանոց մեխ են մեխում նրանց ճակատի մեջ. Հրանտ Մելիք-Շահնազարյան Վերականգնել ենք կորցրած դիրքերը և որոշակի առաջխաղացում գրանցել․ Արցախի նախագահ «Լիովին աջակցում եմ հայ ժողովրդին». ԵԽԽՎ-ում Կիպրոսի պատվիրակության ղեկավար Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է Արցախում ստեղծվել է օպերատիվ շտաբ «Այս ագրեսիան ևս մեկ անգամ ապացուցում է, որ ԱՄՆ-ն պետք է դադարեցնի Բաքվին ռազմական օգնության տրամադրումը»․ ԱՄՆ կոնգրեսական Դավիթ Տոնոյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել Գիշերվա ընթացքում շարունակված մարտերի ընթացքում ՊԲ-ն վերականգնել է նախկինում կորցրած մի շարք դիրքեր (տեսանյութ) Վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan