Արսենի ձերբակալությունն ակնհայտորեն ունի քաղաքական ենթատեքստ. Արթուր Թովմասյան

Արսենի ձերբակալությունն ակնհայտորեն ունի քաղաքական ենթատեքստ. Արթուր Թովմասյան

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Facebook: Ժողովրդավարությունը նախանձող աղքատների իշխանություն է։ Ավելորդ ժողովրդավարությունը հանգեցնում է բռնության։
ՊԼԱՏՈՆ

Այս քանի օր է շատ է խոսվում այն մասին, որ այսօր ՀՀ իշխանությունները ձախողում են բոլոր բնագավառները, սակայն այն, ինչ կատարվում է դատաիրավական ոլորտում, հատկապես՝ Սահմանադրական դատարանում, ցույց է տալիս, թե ինչքան ապիկար են օրվա իշխանությունները։

Մարդկային ուղեղի և ֆանտազիայի հնարավոր բոլոր տարբերակներով Նիկոլնն ու ընկերները փորձում են ասպարեզից հեռացնել Հրայր Թովմասյանին, սակայն, ինչպես ցույց են տալիս անհույս փորձերը, գրեթե բոլոր ասպեկտներով հանդիպում են բետոնե պատնեշի։ Ռացիոնալության իրականությունը կորցրած իշխանությունն անցնում է բոլոր սահմանները, և մի քանի օր առաջ ականատես եղանք հերթական ճղճիմ գործելաոճին։ Այս անգամ իշխանության թիրախում հայտնվեց ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։

Նախ պետք է ասեմ, որ Արսենը ազնիվ և պարկեշտ մարդ է ու նրա այս արհեստածին գործում ներգրավելու համար պետք էր ողջամտության հետ շատ լուրջ խնդիրներ ունենալ։ Արսենի ձերբակալությունից հետո շատ փաստաբաներ արձագանքից պարզ դարձավ, որ նրան ներկայացված մեղադրանքը կալանք չի նախատեսում, քանի որ քրեական օրենսգրքի այդ կետերը ենթարկվում են համաներման մասին օրենքին։ Նշանակում է՝ Բաբայանի կալանքն ապօրինի է։

Տեղի ունեցող անհասկանալի ու անմեղսունակ գործելաոճից միանգամից պարզ է դառնում, որ գործող իշխանությունները գտնվում են փակուղու առաջ, և հանրությանը նոր տեսարան մատուցելու մոլուցքով՝ զբաղվում են չբացատրվող ձերբակալություններով։ Սա վկայում է պետական համակարգում առկա վակուումի մասին, որն աստիճանաբար խորանում ու ճահճանում է:

Արսենի ձերբակալության հիմնավորումների բառակույտը կարդալիս այնպիսի տպավորություն ես ստանում, որ հայերեն տառերով գրված է ինչ-որ տեքստ, քանի որ ոչ մի բառ իրականության հետ աղերս չունի։

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այս ձերբակալությունը նույնպես ուղղակի ասոցիացվում է Հրայր Թովմասյանի շուրջ օղակի սեղմելու հերթական հանգամանքով։ Նման աստիճանի բացահայտ քաղաքական ռեպրեսիաներ Հայաստանում տեղի են ունեցել 90-ականներին, երբ մարդկանց առանց մեղադրանքի ձերբակալում էին։ Ստացվում է այնպես, որ այսօր Հայաստանում իշխանությունը կարող է առանց հստակ մեղադրանքի կալանավորել իրենց անցանկալի սեգմենտին և հետո նոր միայն որոշել, թե ինչ տեսակի մեղադրանք հարուցեն։

Հ.Գ. Տեղի ունեցող այս գործընթացները վկայում են, որ տեղի ունեցածը բացառապես քաղաքական գործընթացներ են, քանի որ Արսենի ձերբակալությունն ակնհայտորեն ունի քաղաքական ենթատեքստ։ Նիկոլը՝ հասկանալով, որ կորցնում է իր երբեմնի պոպուլյարությունը՝ դիմում է նման մեղմ ասած ստոր մեթոդների։

Հ.Գ.Գ. Հա Ի դեպ նախարարներ բարով ծախս եք 1,5 մլն դրամը …։ Ինչ լավ է չէ՞

Արթուր ԹՈՎՄԱՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում