«Ռուսաստանը հուսով է, որ Զելենսկուն կհաջողվի կարգավորել Դոնբասում իրավիճակը». Լավրով

«Ռուսաստանը հուսով է, որ Զելենսկուն կհաջողվի կարգավորել Դոնբասում իրավիճակը». Լավրով

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Ռուսաստանը հույս ունի, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն կհաջողվի կարգավորել Դոնբասում իրավիճակը. Մոսկվան պատրաստ է օգնել նրան այդ հարցում, գրում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը:

«Մենք հույս ունենք, որ ամեն դեպքում, իրավիճակը կհաջողվի կարգավորել՝ Մինսկի պայմանավորվածությունների հիման վրա: Նախագահ Վլադիմիր Զելենսկին պարբերաբար հայտարարում է, որ պատրաստ է դա անել: Հուսով ենք՝ դա նրա մոտ կստացվի: Մենք պատրաստ ենք նպաստել Մինսկի պայմանավորվածությունների իրականացմանը»,- ասել է Լավրովը:

Մինսկյան արձանագրությունը ստորագրվել է 2014 թվականի սեպտեմբերի 5-ին Մինսկում, այն նախատեսում է կրակի դադարեցում Դոնեցկի և Լուգանսկի մարզերի տարածքում, որոնք Ուկրաինան համարում է իր տարածքը, իսկ այդ շրջանները հայտնել են իրենց անկախության մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում