AM | RU
USD
EUR
RUB

ՀՀ-ում իշխող կուսակցությունը վեր է ածվել ատելության կուսակցության. Կարեն Բեքարյան

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Հայաստանի իշխանություններին այսօր հաջողվեց ապակառուցողականությամբ փորձել
հասնել Ադրբեջանին և մրցել՝ նրանից առաջ անցնելու համար: Այս մասին «Տողերի արանքում» հեռուստանախագծի հերթական թողարկման ընթացքում ասել է վերլուծաբան Կարեն Բեքարյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանում տեղի ունեցող զարգացումներն ու Հայաստանի ներքաղաքական խնդիրները:

Անդրադառնալով Ադրբեջանում ստեղծված իրավիճակին՝ Բեքարյանը նշել է, որ կա տեսակետ, որ երկար ժամանակ հասունացած գործընթացը, որն ուղղակիորեն անդրադառնում է Ադրբեջանում ժողովրդավարության մակարդակին և տարրական իրավունքների պաշտպանությանը, ինչ-որ պահի ինչ-որ ձևով պիտի դուրս գար մակերես:

«Կա նաև տեսակետ, որ ինչ-ինչ ձևերով այս ամենի հետ կապ ունեն նաև արտաքին ուժերը», - ասել է վերլուծաբանը՝ ընդգծելով, որ այսօր նայելով Ադրբեջանում տիրող իրավիճակին՝ հարկ կա ևս մեկ անգամ հիշելու երկու էական հանգամանք, որ միջազգային հանրության աչքերում տարբերություն էր ստեղծում Հայաստանի Հանրապետության, որոշ դեպքերում՝ Արցախի Հանրապետության, և Ադրբեջանի միջև:

«Առաջին հերթին՝ արցախյան խնդրի խաղաղ կարգավորման գործընթացում առկա մոտեցումները և կառուցողականության աստիճանը՝ ըստ միջազգային ընկալումների: Հիշենք, որ տարիներ ի վեր բանակցային գործընթացում Ադրբեջանը հանդես էր գալիս բավական ապակառուցողական կեցվածքով: Երբեմն այս մասին ասվում էր ուղիղ, երբեմն՝ տողատակերում: Այսօր Հայաստանի իշխանություններին հաջողվեց ապակառուցողականությամբ փորձել հասնել Ադրբեջանին և մրցել՝ նրանից առաջ անցնելու համար: Ինչի՞ համար, ի՞նչ նպատակով՝ արդեն հնարավորություն ունեցել ենք անդրադառնալու», - նշել է Կարեն Բեքարյանը:

Վերջինս ընդգծել է, որ Ադրբեջանն իր ժողովրդավարության մակարդակով ողջ նորանկախ շրջանում էապես զիջել է Հայաստանին, և շատ միջազգային կազմակերպությունների և մասնագիտացված կառույցների գնահատականով՝ զիջել է նաև Արցախին:

«Եվ այս ընթացքում, երբ կա հնարավորություն ամբողջ աշխարհին նորից ցույց տալու, թե ինչպիսին է այդ տարբերությունը, որը մեզ համար միաժամանակ շատ էական հաղթաթուղթ է, մենք, կարծես թե, գնում ենք հակառակ ճանապարհով՝ ստեղծելով ինստիտուտ Հայաստանի Հանրապետության ներսում, որի արձագանքները վաղ թե ուշ կգան՝ որպես քաղբանտարկյալների ինստիտուտ: Ի՞նչ ենք շահելու մենք Ադրբեջանի հետ այս հարցում հավասարվելու դեպքում և ո՞ւր ենք գնում այս գործընթացում՝ սրա մասին արժե մտածել», - նշել է Բեքարյանը՝ հավելելով, որ ՀՀ-ում իշխող կուսակցությունը վեր է ածվել ատելության կուսակցության, ունենք ատելության խոսք, բաժանարար գծեր, անընդհատ թշնամիների փնտրտուք և այդ ողջ ընթացքում՝ հարձակումներ դատական իշխանության վրա:

Լրահոս
Պետք է անհապաղ պահանջել հրապարակել բյուջեի մշակութային տողերի բացվածքը Իրանում մեկ օրով անջատվել է ինտերնետը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 18 Պուտինը մտադիր է այցելել Թուրքիա Երևանում և ևս 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն «Լիդիան Արմենիա» ընկերությունը դատի է տվել Շրջակա միջավայրի նախարարությանը «Դեղին բաճկոնների» պատճառով Փարիզում փակվել է մետրոյի ավելի քան 20 կայարան Հանրապետությունում ջերմաստիճանը շարունակում է նվազել Իշխանության մյուս թևերն իրավունք չունեն դատարանի կայացրած ակտը քննադատելու. ՍԴ դատավոր Բիլ Գեյսթը կրկին աշխարհի ամենահարուստ մարդն է Կներես մեզ, եղբայր, շեղվել ենք քո գծած գծից, ուրիշ ուղղությամբ ենք գնում, գնում ենք ոչ մի տեղ Բակո Սահակյանը ընդունել է Արթուր Ջավադյանին Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ Եվս 2 կազմակերպություն միացել է ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող շարժմանը Ադրբեջանը արձակել է ավելի քան 2300 կրակոց ՀՀ-ում իրավունքի և օրենքի գերակայությունն անպայման հաստատվելու է. Արսեն Բաբայան Կապ չունի, թե որ ամսին ես գնում Սևան, եթե դու լողալ չգիտես Մառախուղ՝ Գորիս-«Զանգեր» ավտոճանապարհին Ս. Անդրեաս և Ս. Փիլիպպոս առաքյալների հիշատակության օրն է «Հրապարակ». Երբ չես զբաղվում քաղաքականությամբ «Ժողովուրդ». Ինչո՞ւ տեղական ավիաընկերությունը աֆրիկյան աշխատանքային պայմանները գերադասեց հայկականից «Հրապարակ». ԲՀԿ-ն հրավիրված է եղել, սակայն չի մասնակցել «Հրապարակ». Իշխանությունն ամեն ինչ անում է ԼՀԿ-ի քվեն ստանալու համար «Փաստ». Բազմաթիվ տնտեսական և քաղաքական ռիսկեր կան, իսկ իշխանավորները «թիթեռ են նկարում» «168 ժամ». Հերթական ծառայությունը Վլադիմիր Վլադիմիրովիչին «Փաստ». ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի հարցում իշխանությունը ծանր կացության մեջ է հայտնվել Ես հավատում եմ, որ ուժեղ պետություն կարող ենք ունենալ միայն սեփական դիմագիծը պահելով Ոչ տղամարդու շնորհք կա վրեն, ոչ էլ մարդու. մշակույթ փոխողիս տեսեք ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 16 Առաջին անգամ Հայաստանում մի սեղանի շուրջ հավաքվեցին բոլոր ընդդիմադիր ուժերը. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) «Սանիթեքին» տրամադրվող գումարից շուրջ 600 միլիոն դրամով ավել գումար է տրամադրվում աղբահանության նոր կազմակերպությանը. Շիրազ Խաչատրյան Ոչ միայն Հանրային հեռուստաընկերությունը, այլև պետական բոլոր ինստիտուտներն իջեցվում են Փաշինյանի գռեհիկ հայտարարությունների մակարդակին. Աղասի Ենոքյան Իշխանությունները մանիպուլացնում են հասարակությանը՝ շահարկելով Մելի՝ սեռափոխված լինելու փաստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Չափազանց կարևոր է ապազգայինը մարմնավորող անձի՝ Արայիկ Հարությունյանի հեռացումը համակարգից (տեսանյութ) Ո՞վ է ցուցարար Գոռ Սարգսյանը Բակո Սահակյանն Արայիկ Գրիգորյանին նշանակել է Արցախի ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ Բանակին աջակցելու համար Բակո Սահակյանը պարգևատրել է մի խումբ անձանց Ռուստամյան. 90-ականների կոսմոպոլիտիզմն է, գումարած աղանդավորությունն ու այլասերվածության քարոզը Քաղաքական դաշտում բարձր լարումը կավարտվի, երբ Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունով ոչ թե վարչապետ ունենանք, այլ՝ դատապարտյալ.Նարեկ Սամսոնյան Սերժ Սարգսյանը չէր հայտարարել, որ պատրաստ է հանձնել շրջաններ. Արտակ Զաքարյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan