Սորոսն ասել է, թե ով իր թեկնածուն ԱՄՆ նախագահական ընտրություններում

Սորոսն ասել է, թե ով իր թեկնածուն ԱՄՆ նախագահական ընտրություններում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Analitik.am: Ջորջ Սորոսը հայտարարել է, որ ԱՄՆ-ում 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում աջակցելու է Էլիզաբեթ Ուորրենին՝ նշելով, որ վերջինս ամենաորակավորված թեկնածուն է, այս մասին հայտնում է CNBC-ն:

«Ես այս հարցում հրապարակային դիրքորոշում չունեմ, սակայն հավատում եմ, որ Էլիզաբեթ Ուորրենը ամենաորակավորված թեկնածուն է: Նա քաղաքական գործիչ է, ով կարող է հաղթել»,-ասել է ֆինանսիստը:

89-ամյա միլիարդատերը նաև հորդորել է համակերպվել ցանկացած ընտրության հետ, որը կանի ամերիկացի ժողովուրդը. «Ես հիմա իմ քաղաքական հայացքները չեմ հայտնում, քանի որ ստիպված եմ ապրել իշխանության հետ, որին ընտրում են քաղաքացիները»:

Ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ապա Սորոսի խոսքերով, վերջինիս արտաքին քաղաքականությունը հսկայական վնաս է տալիս Ամերիկային: Մասնավորապես նա պնդում է, որ Թրամփը լուրջ սխալ է գործում զորքերը Սիրիայից դուրս բերելով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում