Բա որ այս կարգի թեթև ճնշումից եք ձեզ կորցնում, բա բանակցություններին ի՞նչ եք անում

Բա որ այս կարգի թեթև ճնշումից եք ձեզ կորցնում, բա բանակցություններին ի՞նչ եք անում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Facebook: Ի՞նչ եք կարծում, ո՞վ է այս բառերի հեղինակը. «Naghorno-Karabakh is a huge security challenge to Armenia, to our people»։

Եթե անգլերեն չգիտեք, թարգմանեմ. «Լեռնային Ղարաբաղը անվտանգային վիթխարի մարտահրավեր է Հայաստանի, մեր ժողովրդի համար»։

Հուշում. ո՛չ, Ալիևը չի։

Դե լավ, միանգամից ասեմ. Զոհրապ Մնացականյանն է, ՀՀ արտաքին գործերի նախարարը։

Կարծում եմ, որ ասելիք ունի այս կապակցությամբ։ Ես ենթադրում եմ, որ խառնված մոռացել է «conflict» բառն ավելացնել «Nagorno Karabakh»-ից հետո։ Կրկնում եմ. հաստատ արժի այս պահը պարզաբանել։

Ինչպես նաև Արցախի՝ «հայկական հող չլինելու» մասին հաղորդավարի պնդումն անպատասխան թողնելը։

Մի կարևոր բան էլ, որ այսօր Arpine-ն նկատեց. իրականում սա եսիմ ինչ լարված հարցազրույց չէր, բավականին մեղմ էր վարողը, ուղղակի փաստեր էր դնում Մնացականյանի դեմը… Մեր պաշտոնյաներն այնքան են սովորել, որ ներքին լսարանի համար իրենց ցանկացած վրիպում Ֆեյսբուքում սվաղում-լղոզում են նիկոլական հազարավոր ագրեսիվ ֆեյքերն ու զոմբիները, այնքան են սովորել, որ տեղական լրատվամիջոցների մի զգալի մասը դարձել են իշխանությունների հլու-հնազանդ նվագակցողները, որ նույնիսկ մի թեթև ճնշումից այսպես խառնվում են իրար։

Ու հարց է առաջանում (այդ հարցն այսօր շատ-շատերն են տվել), բա որ այս կարգի թեթև ճնշումից եք ձեզ կորցնում, բա բանակցություններին ի՞նչ եք անում։

#տեսաքԻնչԵղավ

Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում