AM | RU
USD
EUR
RUB

Բա ասու՞մ եք փայլուն տիրապետում եք հարցի էությանը. բաց նամակ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին

 

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Միշտ փորձում եմ զուսպ լինել գնահատականներ տալուց, որպեսզի չվիրավորեմ անգամ տգիտությամբ հպարտացող մարդուն:Սակայն, պահ է գալիս, երբ հուզականությունը դեն է շպրտում կոռեկտ լինելու պարտադրանքը:

Հիմա ստիպված եմ հարց տալ Զոհրաբ Մնացականյանին՝ Դուք խու՞լ եք, պարոն նախարար: Կարո՞ղ է Դուք չեք լսում, թե ինչ են ասում Ձեր և մեր ախոյանները և ի՞նչ եք պատասխանում Դուք՝ հպարտ Հայաստանի հպարտ արտաքին գործերի նախարարը:
Բաքվում թուրքալեզու պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Ալիևը, ի թիվս այլ մեր հասցեին ուղղված «մեղադրանքների», հայտարարում է, որ Զանգեզուրի զիջումը պառակտել է թուրքական աշխարհը: Սովորական քաղաքացին, այդ թվում՝ լրագրողը, կարող է չըմբռնել ասվածի խորքային էությունը: Իսկ Դու՞ք:

Ալիևը փաստացի տարածքային պահանջ է ներկայացնում Հայաստանին, իսկ Դուք լռում եք, Չեք լսու՞մ: Եթե լսում եք և չեք դիմում գոնե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ապա….

Էրդողանը «ալլահի» արևով երդվում է, թե բոլոր հնարավոր միջոցներով նպաստելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ՝ Արցախը, վերականգնելու համար: Դուք ընդամենը հայտարարում եք, թե դատապարտելի են նրա ասածները: Ասածի բուն էությունը պարզ չէ՞ր:

Մի քանի օր անց Բաքվում մի այլ, ոչ պակաս կարևոր իրադարձություն է կատարվում: Չմիացման շարժման երկրների կազմակերության (120 անդամ-երկիր) 18-րդ գագաթաժողովի փաստաթղթում միահամուռ ընդունվում է կետ, որում Շարժման երկրները դատաարտում են ՀՀ զինված ուժերին Ադրբեջանի տարածքները օկուպացիայի ենթարկելու համար: Ավելին, մասնակից երկրներն անհրաժեշտ են համարում կոնֆլիկտի կարգավորումն իրականացնել Ադրբեջանի սուվերենության, տարածքային ամբողջականության և նրա միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության հիմքի վրա:

Ձեր կարծիքով, 120 երկրների կողմից արված հայտարարությունն ընդամենն արժանի է ԱԳՆ ուշացած արձագանքի՞: Առավել ևս, որ Հայաստանն ունենալով դիտորդի կարգավիճակ, չի մասնակցել այդ, իր կազմով երկրորդը ՄԱԿ-ից հետո, միաջազգային շատ հեղինակավոր կազմակերպության համաժողովին: Ինչու՞: Իսկ ինչպես բացատրել այն փաստը, որ 120 երկրից և ոչ մեկը չհրաժարվեց ստորագրել հակահայկական ձևակերպումների տակ կամ, գոնե, հատուկ կարծիք չհայտնեց: Բա ինչո՞վ էին զբաղված մեր դեսպանությունները, չէի՞ք կանխատեսում, որ Ադրբեջանը գնալու է ցանկացած ստորության, որպեսզի ևս մեկ հարված հասցնի Հայաստանին տեղեկատվական պատերազմում:

Ասուլիսին Ձեզ հարց են տալիս՝ «Ինչու՞, երբ BBC-ի թղթակիցն ասում է, որ Ղարաբաղն ադրբեջանական հող է, Դուք, մեղմ ասած, տարօրինակ պատասխան եք տալիս՝ «Բայց այնտեղ հայեր են ապրում»»:

Պարզվում է, Դուք չեք տիրապետում կամ ավելի շուտ ձև եք անում, որ չգիտեք, որ ուրիշ երկրի տարածքում կարելի է կոմպակտ ապրել, բայց ինքնորոշվելու իրավունքն իրականացնել միայն նրա տարածքային ամբողջականությունը չխախտելով: Այսինքն, լավագույնս բարձր ինքնավարություն ստանալով: Որովհետև Հայաստանի իշխանություններն առ այսօր այդպես էլ չեն ճանաչել Արցախի օրինական անկախության փաստը Ադրբեջանից: Սրանից էլ մեծագույն նվեր Ադրբեջանին կարելի՞ է պատկերացնել: Քանզի, Ձեր ասածից հետևում է, որ մենք չենք պնդում, որ Արցախը բռնակցվել է Ադրբեջանին, որ «միացումը» Մայր հայրենիքին ազգային-ազատագրական պայքարի հիմքը չի եղել, որ մենք ոչ թե ազատագրել ենք մեր պատմական տարածքների մի մասը, այլ, ընդամենը, գրավել մեզ չպատկանող հողը:

Ու չզարմանաք, որ Ձեր, միգուցե, անզգույշ հայտարարությունից ես այսպիսի «հեռուն» գնացող հետևություններ եմ անում:

Մի՞թե Չեք գիտակցում, որ այսկերպ՝ հախուռն, իրարամերժ, հապճեպ հռետորաբանությամբ հարցականի տակ եք դնում ամենագլխավորը՝ Արցախի Հանրապետության ձևավորման օրինականությունը:

Բազմիցս առաջարկել ենք՝ Արցախի հիմնահարցի կարգավորմանն ուղղված հայկական կողմի ամբողջական հայեցակարգը դիվանագիտական նոտայի տեսքով ներկայացնել ոչ միայն Մինսկի խմբի համանախագահներին, այլև ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներին, քանզի որևէ մեկը պարտավոր չէ հատուկ ուսումնասիրել հիմնահարցի պատմությունն ու իրավական էությունը: Այսօր Չմիացման շարժման գագաթաժողովի Ամփոփիչ հայտարարությունը ևս մեկ հնարավորություն է ոչ թե ելույթով, հարցազրույցով կամ ԱԳՆ հայտարարությամբ, այլ պետության դիրքորոշումն արտահայտող փաստաթղթով դիմելու աշխարհի պետություններին:

Ինչպես նախորդ իշխանություններին էին անտարբեր ու խուլ այս առաջարկին, այնպես էլ «նոր» Հայաստանի կառավարիչներն են «սկզբունքային» լռություն պահպանում:
Ի դեպ, պարոն Մնացականյան, ասուլիսին ասացիք, թե BBC-ին տված Ձեր հարցազրույցով ուզում էիք լայն շրջանակներին հասցնել սկզբունքային դիրքորոշումը: Հիմա Դու՞ք եք լայն շրջանակներին Ձեր ճշմարտությունը ներկայացնում թե՞ Ադրբեջանը, որը կարողացել է իր սուտը որպես միջազգային իրավունքի սկզբունք հրամցնել 120 երկրների ներկայացուցիչներին:

Այսպիսով, նախաձեռնությունը զիջել եք հակառակորդին: Նրանք միջազգային հարթակներում ֆռոնտալ հարձակում են կազմակերպում, Դուք փորձում եք ընդամենը մեղմացնել հարվածների ուժգնությունը: Մի մոռացեք ՝ ցեխ շպրտողը ստիպում է Ձեզ լվացվել, մաքրվել: Եվ վերջինը: Եթե Ձեզ թվում է, որ այս «պաշտպանական» հայտարարություններով Դուք ամրապնդում եք երկրի, ներառյալ՝ Արցախի անվտանգությունը, ապա չարաչար սխալվում եք: Երբ Ադրբեջանին հաջողվի իր սուտը որպես ճշմարտություն վաճառել միջազգային հանրությանը, ապա նա առանց վարանելու կանցնի ռազմական գործողությունների: Այդ պարագայում դատափետվողը և դատապարտվողը կլինի հայկական կողմը, որը, իբր թե, տարիներ շարունակ չի կատարել ՄԱԿ-ի չորս բանաձևերի պահանջները:


Արամ Սարգսյան
Հայաստանի Դեմոկրատական Կուսակցության նախագահ
«Ի պաշտպանություն Արցախի Հանրապետության» կազմկոմիտեի նախագահ


Հ.Գ. Ասելու և առաջարկելու շատ բան կա: Բայց կսահմանափակվեմ այսքանով, քանի որ թշնամուն չի կարելի ասել, թե ինչ քայլերի մենք կարող ենք դիմել, քանի դեռ դրանք արված չեն:

Լրահոս
Հնդկաստանում ոսկու խոշոր հանքավայր է հայտնաբերվել Նիկոլ Փաշինյանը եւ Բակո Սահակյանը Զինված ուժերի ղեկավար կազմի մասնակցությամբ անցկացրել են խորհրդակցություն Աշխատանքային խումբ է գործուղվել Մեղրիի բժշկասանիտարական հսկիչ կետ Աշոտ Ղուլյանն ու Արարատ Միրզոյանը քննարկել են երկու խորհրդարանների համագործակցությանն առնչվող հարցեր Իտալիայում կորոնավիրուսից մահվան երկրորդ դեպքն է գրանցվել. ԶԼՄ-ներ Իշխանության համար կարևոր է ընտրատուրիստների մասնակցությունը հանրաքվեին, ոչ թե ՀՀ քաղաքացիների անվտանգությունը. Նարեկ Մալյան Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերը ավելացել են Փնտրվում է «բովանդակություն» Samsung-ը 2 օրով կփակի իր գործարանը կորոնավիրուսով վարակված աշխատակցուհու պատճառով Կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու համար պետք է փակել Իրան-Հայաստան սահմանը. Արմեն Մինասյան Հայտնի են Իրանի խորհրդարան անցած հայ պատգամավորների անունները Ի՞նչ է տեղի ունեցել Արցախի «էլիտար» զորամասում զինծառայող Վահրամ Ավագյանի զոհվելուց առաջ. մանրամասներ միջադեպերից Ազգային ժողովում 174 մլն դրամի պարգևավճարներ են բաժանվել հունվարին աշխատած 17 օրերի համար Քուվեյթը կորոնավիրուսի պատճառով դադարեցրել է ավիահաղորդակցությունն Իրանի հետ Ադրբեջանի տարածքում երկրաշարժ է տեղի ունեցել Առանց Արցախի հետ բանակցությունների` հնարավոր չէ ԼՂ հարցի կարգավորում. Ն. Փաշինյան Մալայզիայի 94-ամյա վարչապետն իրավունք է ստացել որոշել, թե երբ է լքելու պաշտոնը Ադրբեջանը մեկ շաբաթում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 190 անգամ Բրազիլիայում նորածինը խոժոռ հայացքով նայել է իրեն «լացացնել» փորձող բժշկին (լուսանկարներ) Հիմա ո՞վ ա ավելի շատ խանգարում հանրությանը` գողերը թե զրպարտողներն ու ասենք տռանսերը. Արթուր Դանիելյան Կորոնավիրուսը մոտեցավ Հայաստանի սահմաններին. արդյո՞ք Հայաստանը վերահսկում է իրավիճակը. Արման Սաղաթելյան Համացանցում հայտնվել են երիտասարդ Պոզների լուսանկարները «Վերնատուն» ակումբը հայտարարություն է տարածել հանրաքվեի վերաբերյալ Հայ Առաքելական եկեղեցին կտոնի Բուն Բարեկենդանը Բակո Սահակյանի և Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ է տեղի ունեցել «Ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թթ. ռազմավարության թույլ և ուժեղ կողմերը» թեմայով քննարկումը՝ ուղիղ Մյունխենից հետո մենք եւս մեկ քայլով մոտեցանք պատերազմին. Հրանտ Մելիք-Շահնազարյան Երբ ձյուն կգա Հորդոր՝ Իրանում գտնվող հայաստանցիներին Պուտինն իր անհանգստությունն է հայտնել Էրդողանին Լիբանանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը Երևանի 51-ամյա բնակչի ավտոմեքենայի ուղղությամբ 35-ամյա տղամարդը կրակոցներ է արձակել Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի «Ժողովուրդ»․ Դեռևս ստացվում է միայն «բռնել-բաց թողնելը» «Ժողովուրդ»․ Հրամանատարներին նոր կարգադրություն է տրվել. մանրամասներ «Հրապարակ». Փաշինյանի կողմից ոչ մի նոր ու համոզիչ փաստարկ «Ժողովուրդ». Ծրագրեր են փոխվել․ մանրամասներ սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի փակ նիստից «Փաստ». Իսպանիայի Թագավորության դեսպանատունը Մոսկվայից Երևա՞ն կտեղափոխվի «Փաստ». Երբ սուպերվարչապետական «կոստյումն» իր հագին է, արդեն լավն է ու չխանգարող «Հրապարակ». «ԱՅՈ»-ի թիմն արդեն մշակել է ստրատեգիան. պատկառելի գումարներ են ծախսվելու
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan