«Իրավունք». Փաշինյանի խոստացած 10 մլն ծառը մնաց «պեչենու ծառից կախված»
Նմանատիպ
«Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. փոխակերպելով բանականությունը» համաժողովում ունեցած իր ելույթի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց 2020 թվականի 10-րդ ամսվա 10-րդ օրը 10 միլիոն հատ ծառ տնկելու ծրագրի մասին: Մինչ բնապահպանները ակտիվ քննարկում են այս գաղափարի հնարավորությունները, ռիսկերն ու դրական և բացասական կողմերը, երեկ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հօդս ցնդեցրեց վարչապետի խոստումը:
Պարզվում է՝ 2020թ. 10 մլն ծառ տնկելու ծրագիրը հաջորդ տարվա պետբյուջեի նախագծով նախատեսված չէ: Այս մասին տեղեկացրեց նախարարը երեկ բյուջեի քննարկման ժամանակ և մանրամասնեց, որ 2020թ. անտառվերականգնման համար բյուջեում 400 մլն դրամից ավելի գումար է նախատեսված, բայց այդ գումարի մեջ 10 մլն տնկիներ գնելն ու տնկելը նախատեսված չեն:
-Այդ 10 մլն ծառերի ծրագիրն այլ ֆինանսավորման գործընթացներ է ենթադրում: Մենք կապի մեջ ենք ՌԴ-ի, Բելառուսի, Ղազախստանի մեր գործընկերների հետ՝ տնկիներ ձեռք բերելու և համատեղ ծրագիր իրականացնելու համար: Բայց սա համահայկական ծրագիր է, և գաղափարն այն է, որ դրան լայն մասնակցություն կունենան ինչպես ՀՀ տարբեր շահառուներ, մասնակիցներ՝ բիզնես կառույցներից, դպրոցներից, այնպես էլ Սփյուռքից»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում