Գարիկ Քեռյան. Անմեղ զոհերի հիշատակը նորից դարձել է քաղաքական խաղերի մանրադրամ

Գարիկ Քեռյան.  Անմեղ զոհերի հիշատակը նորից դարձել է քաղաքական խաղերի մանրադրամ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Facebook: Հայոց ցեղասպանության ճանաչումը երևի թե հազարերորդ անգամ օգտագործվում է Թուրքիայի վրա ճնշում գործադրելու և քաղաքական զիջումներ կորզելու համար։ Այդպես էր 19-րդ դարի 90 -ական թթ., այդպես է նաև այսօր։ Այժմ էլ կարիք կա խզել ռուս-թուրքական ռազմա-քաղաքական համագործակցությունը և տապալել սիրիական գործերում նրանց աճող դերակատարությունը։

Ցավալի է, որ անմեղ զոհերի հիշատակը նորից դարձել է քաղաքական խաղերի մանրադրամ։ Հարյուր տարի է ամերիկյան քաղաքական այրերը քննարկում են, իսկ հետո չեն քննարկում։ Զարթնում են երբ իրենց պետք է, լռում են և իջնում ջրի հատակը, երբ պետք է սիրաշահել թուրքերին։ Իսկապես արդեն զզվելի է։ Եվ ինչպես են հայկական կազմակերպություններն ,ակտիվանում, ամեն անգամ երբ կրկին եռում է այդ ամոթաբեր առևտուրը։

Վերջ ի վերջո հայ քաղաքական միտքն ու ղեկավարությունը երբ են հասունանալու և հանելու ցեղասպանության ճանաչումը այդ անպատվաբեր առևտրից։ Այդ հարցում պետք է մշակվի բոլորովին նոր ռազմավարություն և նոր պետական ու համազգային քաղաքականություն։

Գարիկ ՔԵՌՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում