Հայ խաղաղապահները գերազանց կատարել են առաջադրված խնդիրները

Հայ խաղաղապահները գերազանց կատարել են առաջադրված խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Հոկտեմբերի 28-ին կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության 2019թ. պլանի համաձայն Տաջիկստանի Հանրապետությունում անցկացված «Անքակտելի եղբայրություն-2019» համատեղ խաղաղապահ զորավարժության եզրափակիչ փուլը:

ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, զորավարժությանն ընդգրկված ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի զինծառայողները գերազանց կատարել են առաջադրված ուսումնամարտական խնդիրները և արժանացել հրամանատարության խրախուսանքին ու բարձր գնահատանքին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում