«Հրապարակ». Արցախի ԱԺ-ն որոշել է մերժել Սահմանադրությունում փոփոխություններ անելու նախագիծը

«Հրապարակ». Արցախի ԱԺ-ն որոշել է մերժել Սահմանադրությունում փոփոխություններ անելու նախագիծը

«Արցախի խորհրդարանի այսօրվա նիստի օրակարգում է նաև Սամվել Բաբայանի կողմնակիցների ներկայացրած սահմանադրական փոփոխությունների փաթեթը: Խորհրդարանական ուժերը, մեր տեղեկություններով, կոնսենսուսի են եկել՝ մերժել Արցախի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ անելու նախագիծը:

Հիշեցնենք․ ամիսներ առաջ Բաբայանը նախաձեռնել էր ստորագրահավաք, և արդյունքում մոտ 20 հազար ստորագրություն է հավաքվել, որ սահմանադրական փոփոխություններ իրականացվեն, և հանվի նախագահի թեկնածուի համար պահանջվող մշտական բնակության ցենզը, որը հնարավորություն կտա Սամվել Բաբայանին նախագահի թեկնածու առաջադրվել: Սակայն Արցախում դեմ են այդ փոփոխությանը և կարծում են, որ այդ առաջարկը հակասում է Սահմանադրությանը ու հղի է վտանգավոր հետևանքներով»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում