«Փաստ». Էկոնոմիկայի փոխնախարարի գույքը, դրամական միջոցներն ու եկամուտը

«Փաստ». Էկոնոմիկայի փոխնախարարի գույքը, դրամական միջոցներն ու եկամուտը

«Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 5 000 000 ՀՀ դրամ, 70 000 եվրո և 10 000 ԱՄՆ դոլար:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում հրապարակված՝ Ն. Մարգարյանի՝ 2019 թվականին պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:

Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ փոխնախարարը հայտարարագրել է երեք բնակարան, մեկ հողամաս, ինչպես նաև «HYUNDAI ELANTRA 1.6» մակնիշի ավտոմեքենա: Հայտարարատու պաշտոնատար անձի հանձնած փոխառությունը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել է 5000 ԱՄՆ դոլար:

Պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրն ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 8 228 597 ՀՀ դրամ, նշված հանրագումարը գոյացել է աշխատավարձերից, որոնք համապատասխանաբար կազմել են 3 389 844 ՀՀ դրամ, 743 553 ՀՀ դրամ և 4 095 200 ՀՀ դրամ: Նաիրա Մարգարյանը էկոնոմիկայի փոխնախարար է նշանակվել 2019թ. օգոստոսին»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում