ՀՔԾ-ն թույլատրել է Արսեն Բաբայանի կնոջ ուղեկցությամբ երեխաների տեսակցությունը նրա հետ

ՀՔԾ-ն թույլատրել է Արսեն Բաբայանի կնոջ ուղեկցությամբ երեխաների տեսակցությունը նրա հետ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Հատուկ քննչական ծառայությունը թույլատրել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի կնոջ ուղեկցությամբ նրա երեխաների տեսակցությունը հոր հետ: Այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան հայտնեց Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:

Հիշեցնենք, որ Արսեն Բաբայանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 314-րդ հոդվածի 1-ին մասով և ՔՕ-ի 300-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու մեջ: Արսեն Բաբայանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված կալանավորումը:

Հոկտեմբերի 26-ին ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությունը հայտարարություն տարածեց, որ քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա, քննության շահերից ելնելով, արգելանք է դրված կալանավորված անձ Արսեն Բաբայանի տեսակցությունների վրա:  

Այս արգելքի մասին երեկ խոսել էր նաև ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանը՝ տեղի ունեցածը թյուրիմացություն որակելով։

Խոսելով այն մասին, որ Արսեն Բաբայանին արգելել են հանդիպել անչափահաս երեխաների հետ Սասուն Խաչատրյանն ասել էր․ «Եթե նման թյուրիմացություն եղել է, իհարկե, կշտկվի»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում