Սկանդալ ԱԺ-ում․ ինչպես է սևազգեստ մայրը ջուրը շփում քննիչի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սկանդալ ԱԺ-ում․ ինչպես է սևազգեստ մայրը ջուրը շփում քննիչի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Hraparak.am: Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովն այսօր հրավիրել էր դռնփակ նիստ` սևազգեստ մայրերի և Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության աշխատակիցների հետ, սակայն քննարկումն այդպես էլ չի կայացել: Սևազգեստ մայրերից Իրինա Ղազարյանը, ում որդին պաշտոնական վարկածով մահացել է գլխուղեղի ուռուցքի պատճառով, սակայն վերջինիս համոզմամբ՝ որդուն ծեծի են ենթարկել, ինչն էլ հանգեցրել է մահվան, ջուր է շփել քննիչի ուղղությամբ:

Քննիչն ասել է, որ վերջինիս որդին ոչ թե արժանացել է սև բերետի, այլ պարզապես ընդառաջել են մոր խնդրանքը: Միջադեպից հետո քննիչները դուրս եկան սենյակից, ինչից հետո լրագրողները կարողացան մուտք գործել քննարկման սենյակ: Սակայն ներկայացված տեսանյութը դռնփակ քննարկման միջադեպի վերաբերյալ է, որտեղ երեւում է, թե ինչ է կատարվել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում