Արցախի ԱԺ-ն մերժեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը

Արցախի ԱԺ-ն մերժեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Արցախի Ազգային Ժողովը մերժել է «Արցախի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախի ԱԺ նախագահի խորհրդական Անուշ Ղավալյանը:

«Ազգային ժողովը 4 կողմ, 24 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ մերժեց «Արցախի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը»,-գրել է Ղավալյանը:

Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությամբ հանդես էր եկել Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: Նա ցանկանում է առաջադրվել Արցախում գարնանը սպասվող նախագահական ընտրություններում, սակայն գործող Սահմանադրությունը թույլ չի տալիս, քանի որ գործող Սահմանադրությամբ նախագահի թեկնածուի համար կա մշտական բնակության ցենզը, իսկ Բաբայանը վերջին տարիներին մշտապես չի բնակվել Արցախում, ինչի համար էլ ցանկանում էր այս փոփոխություններով հանել այս ցենզը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում