«Հրապարակ». Աշխատավարձերը «կրկնապատկելու» գաղտնի որոշումից հետո «ստորին օղակներում» գործ չեն անում

«Հրապարակ». Աշխատավարձերը «կրկնապատկելու» գաղտնի որոշումից հետո «ստորին օղակներում» գործ չեն անում

«Ղեկավար անձնակազմի աշխատավարձերը «կրկնապատկելու» գաղտնի որոշումը լուրջ անջրպետ է առաջացրել վերնախավի և «ստորին օղակների» միջև։

Ներքևներում այս լուրը ստանալուց հետո անգործության են մատնվել, որովհետև վիրավորված են և կարծում են՝ «անարդար» է, որ ամբողջ գործն իրենք անեն՝ ստանալով 300-400 դոլարին համարժեք դրամ, իսկ անգործ ու անգրագետ փոխնախարարները, նախարարները, ոչինչ չանելով՝ 2-3 հազար դոլարին համարժեք աշխատավարձ։

Հատկապես դժգոհ են վարչության պետերը, որոնք կարծում են, որ չպետք է եռակի տարբերություն լինի իրենց և աշխատակազմի ղեկավարի վարձատրության միջև։ Իսկ «եթե իրենց համար փող կա, մեզ համար չկա, ապա իրենք էլ թող աշխատեն»,- որոշել են նախարարություններում»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում