«Իրավունք». Փաշինյանի եղբորորդին վարչապետի սանիկի փիառով է զբաղված

«Իրավունք». Փաշինյանի եղբորորդին վարչապետի սանիկի փիառով է զբաղված

«Իջևանում դեկտեմբերին կայանալիք համայնքապետի արտահերթ ընտրու­թյուններին լայն թափով պատրաստվում է վարչապետ Փաշինյանի եղբորորդին՝ Սիփան Փաշինյանը, որպեսզի ամեն գնով անցնի վարչապետի սանիկ, ներկա­յիս ժ/պ Հայկ Ղալումյանը:

Սակայն նա, ըստ իջևանցիների, շանսեր գրեթե չունի: Մասնավորապես, տեղացիների խոսքե­րով, Հայկ Ղալումյանը, իր համար խելոք նստած, ժ/Պ-ի գործն է անում, իսկ նրա փիառով զբաղվում է անձամբ Սիփան Փաշինյանը:

Վերջինս, ըստ շրջանառվող լուրերի, այս օրերին ակտիվ բանակցու­թյունների մեջ է դրսում ապրող մեծահա­րուստ իջևանցիների հետ, որպեսզի յու­րաքանչյուրն իր չափով ներդրումներ անի քաղաքում, որպեսզի ընտրություն­ներին ընդառաջ այդ ամենը վերագրվի իրենց թեկնածուին»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում