«Իրատես». «էս հիվանդանոցում էլ կմեռնեմ, համ էլ ըտոնց շատ չի մացե»

«Իրատես». «էս հիվանդանոցում էլ կմեռնեմ, համ էլ ըտոնց շատ չի մացե»

«Իրատես» թերթը գրում է. «իշխանությունները դեռ հույսները չեն կտրում, որ իրականում և իսկապես շատ ծանր հիվանդ Մանվել Գրիգորյանը որևէ ցուցմունք կտա Քոչարյանի դեմ` Մարտի մեկի դեպքերի, բանակի ներգրավվածության մասով, կամ ինչ-որ բան «կպատմի» Հոկտեմբերի 27-ի մասին։

Հիշենք` որոշ տեղեկություններով` գեներալ Մանվելն ունի 1999-ի հոկտեմբերի 27-ի երեկոյան Ռոբերտ Քոչարյան-Նաիրի Հունանյան հանդիպման ձայնագրությունը, և, շատերի պնդմամբ, նաև դրա համար է այդքան հիվանդություններ ունեցող գեներալը պահվում կալանքի տակ:

Հիվանդանոցում երբեմն նրան այցելող իշխանության «էմիսարները» հորդորում, օրինակներ են ցուցանում, ցուցմունք` ազատության դիմաց «բարտերի» սխեմա են առաջարկում Մանվել Գրիգորյանին, սակայն վերջինս չի համաձայնում, «Չէ, ես արդեն կմեռնեմ, իմ ինչի՞ն ա պետք ազատություն. էսա` էս հիվանդանոցում էլ կմեռնեմ, համ էլ ըտոնց շատ չի մացե»»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում