Հրաձգություն է տեղի ունեցել Ֆրանսիայի բարերից մեկում. կան վիրավորներ
01/11/2019 14:13
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: Անհայտ անձը կրակ է բացել Ֆրանսիայի Մարսել քաղաքի բարերից մեկի այցելուների ուղղությամբ։ Այս մասին գրել է Ռեգնում-ը։
Հաղորդվում է, որ տղամարդը մոտոցիկլետով մոտեցել է բարին, հրազենից մի քանի կրակոց արձակել, այնուհետ դիմել փախուստի դեպքի վայրից: Կրակահերթի արդյունքում տուժել է 6 մարդ, նրանք հոսպիտալացվել են: վիրավորներից մեկի վիճակը ծանր է:
Ոստիկանությունն աշխատում է դեպքի վայրում՝ պարզելու դեպքի հանգամանքներն ու հանցագործի ինքնությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում