Կալիֆոռնիայում Հելոուինի տոնակատարության ժամանակ 4 մարդու են սպանել

Կալիֆոռնիայում Հելոուինի տոնակատարության ժամանակ 4 մարդու են սպանել

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի Օրինդա քաղաքում երեկույթի ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով 4 անձ է զոհվել, ևս 4-ը վիրավորվել են, գրում է տեղական East Bay Times-ը:

Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ի ուշ երեկոյան՝ Հելոուինի տոնակատարության ժամանակ: Ըստ ոստիկանության տվյալների՝ երեկույթը տեղի է ունեցել Օրինդա քաղաքի առանձնատներից մեկում, որտեղ ավելի քան 100 անձ է հավաքված եղել:

Կրակոցներն արձակած անձի ինքնությունը դեռևս պարզված չէ: Հետաքննությունն ընթացքի մեջ է: Միջադեպի մանրամասները չեն հրապարակվել:

Նախօրեին Կալիֆոռնիայի Լոնգ Բիչ քաղաքում տեղի ունեցած կրակահերթի հետևանքով 3 անձ զոհվել և 9-ը վիրավորվել են:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում