ԱՄՆ ոչնչացրել է նրան, ում «ծնել է»․ Սերգեյ Լավրով

ԱՄՆ ոչնչացրել է նրան, ում «ծնել է»․ Սերգեյ Լավրով

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Analitik.am: Ռուս զինվորները կուսումնասիրեն ԱՄՆ-ի կողմից ԻՊ առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի ոչնչացման մասին տարածած տեղեկություններում առկա լրացուցիչ փաստերը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Հայտարարությունը հանդիսավոր էր և հաղթական ոճի մեջ, սակայն մեր զինվորները կուսումնասիրեն լրացուցիչ փաստերը։ ԱՄՆ-ի տարածած հայտարարությունների մեծ մասը դեռևս հաստատվել չեն կարող»,-ասել է Լավրովը։

Այնուամենայնիվ, եթե իսկապես Ալ-Բաղդադին ոչնչացվել է, ապա դա, Լավրովի կարծիքով, դրական քայլ է։ Ռուսաստանի արտգործնախարարը նշել է, որ բոլորը քաջ գիտակցում են, որ ահաբեկչին «ծնել է» Միացյալ Նահանգները։

Լավրովը նշել է, որ ԻՊ-ը ստեղծվել է դեպի Իրաք Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների ապօրինի ներխուժումից, իրաքյան պետության փլուզումից և ծայրահեղականներին բանտերից ազատելուց հետո։

Հետևաբար, ինչպես նշել է Ռուսաստանի արտգործնախարարը, Միացյալ Նահանգները ոչնչացրել է նրան, ում «ծնել է»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում