Երևան-Սևան ավտոճանապարհին անհայտ անձը կրակոցներ է արձակել. Ոստիկանություն

Երևան-Սևան ավտոճանապարհին անհայտ անձը կրակոցներ է արձակել. Ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Նոյեմբերի 1-ին Երևան-Սևան ավտոճանապարհին կրակոց է հնչել: Դեպի վերաբերյալ Tert.am-ի հարցին ի պատասխան ՀՀ ոստիկանությունից հայտնեցին, որ այդ մասին հաղորդում ստացվել է:

«Դեպքի վերաբերյալ ոստիկությունում հաղորդում է ստացվել է, քաղաքացին հայտնել է, որ Երևան-Սևան ճանապարհին անհայտ անձը՝ անհայտ մակնիշի ու համարանիշի մեքենայից կրակոցներ է արձակել իր վարած մեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով մեքենան վնասվել է»,- ասաց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

Նա նշեց, որ ձեռնարկվում են օպերատիվ-լայնածավալ միջոցառումներ հանցագործությունը կատարած անձին կամ անձանց հայտանաբերելու և դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, կատարվում է քննություն:

Հիշեցնենք, որ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն ավելի վաղ հայտնել էր, որ նոյեմբերի 1-ին ժամը 02:30-ից մինչև 03:15-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը, դեռևս անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայից, Երևան-Սևան ավտոճանապարհի 48-րդ կմ հատվածում կրակոցներ է արձակել Երևան Lexus մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում