AM | RU
USD
EUR
RUB

Արարատ Միրզոյանին փոխվարչապետի պաշտոնից ազատելու հրամանագիր չի եղել

 

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Pastinfo.am: ՀՀ ԱԺ գործող նախագահ Արարատ Միրզոյանը պատգամավորի մանդատ է ստացել, ապա նաեւ ընտրվել ՀՀ ԱԺ նախագահ՝ առանց ազատվելու ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնից։ Նրա լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ առկա չէ որևէ փաստաթուղթ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնում են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմից։

«Փաստինֆո»-ն գրավոր դիմել էր նախագահի աշխատակազմին՝ խնդրելով տեղեկացնել, թե երբ է Արարատ Միրզոյանն ազատվել ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնից։

Հիշեցնենք, որ նա գործադիրում բարձր պաշտոն էր ստացել 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններից հետո, երբ ՀՀ վարչապետ դարձավ Նիկոլ Փաշինյանը։ Ա.Միրզոյանի նշանակման հրամանագիրն ստորագրվել է 2018 թվականի մայիսի 11-ին, իսկ նույն տարվա դեկտեմբերին տեղի ունեցած արտահերթ ընտրություններում ընտրվել է պատգամավոր, ապա՝ ԱԺ նախագահ։

«Փաստինֆո»-ն ՀՀ նախագահի պաշտոնական կայքում, ինչպես նաեւ «arlis.am» տեղեկատվական հարթակում չգտավ նրան պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը։ Ուստիեւ գրավոր հարցմամբ դիմեցինք ՀՀ նախագահի աշխատակազմ՝ նպատակ ունենալով հասկանալ, թե արդյոք Արարատ Միրզոյանը՝ պատգամավոր մանդատ ստանալիս, ԱԺ նախագահ ընտրվելիս ազատվել էր գործադիրի իր պաշտոնից։ Պարզվեց՝ ոչ։

«ՀՀ նախագահն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին առաջին փոխվարչապետի պաշտոնից ազատելու վերաբերյալ կառավարությունից առաջարկություն չի ստացել, հետևաբար չի ընդունվել նախագահի համապատասխան հրամանագիրը»,- նշված է ՀՀ նախագահի աշխատակազմից ստացված պատասխանում։ Փաստորեն՝ Արարատ Միրզոյանը համատեղել է երկու անհամատեղելի պաշտոն՝ ՀՀ առաջին փոխվարչապետի եւ ԱԺ նախագահի։

Փորձեցինք հասկանալ, իսկ ի՞նչ ընթացակարգով են դադարեցվել Արարատ Միրզոյանի լիազորությունները, եթե ընդհանրապես դադարեցվել են։

Այսպես՝ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի հոկտեմբերի 16-ին հրաժարական տվեց ՀՀ վարչապետի պաշտոնից։ Նույն օրը նախագահը, ՀՀ Սահմանադրության 130-րդ հոդվածով սահմանված կարգով, ընդունել է կառավարության հրաժարականը։ Իսկ ՀՀ Սահմանադրության 158-րդ հոդվածն սահմանում է, որ հրաժարականի դեպքում կառավարության անդամները շարունակում են պաշտոնավարել՝ մինչեւ նոր կառավարության ձեւավորումը։ Սա հիմք ընդունելով՝ Նիկոլ Փաշինյանը շարունակել է կատարել վարչապետի պարտականությունները, իսկ կառավարության մյուս անդամներն էլ՝ իրենց պարտականությունները։ Նրանց թվում նաեւ Արարատ Միրզոյանն է կատարել փոխվարչապետի իր պարտականությունները, ինչը հավաստող բազմաթիվ հաղորդագրություններ կան կառավարության կայքէջում։ Ավելին՝ նա շարունակել է որպես փոխվարչապետ իր գործունեությունը նաեւ դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո։

2019 թվականի հունվարի 14-ին 7-րդ գումարման խորհրդարանը Նիկոլ Փաշինյանին ընտրել է վարչապետ, իսկ կառավարության ձեւավորումը շարունակվել է մինչեւ կառավարության նոր կառուցվածքի հաստատումը։ ՀՀ Սահմանադրության 158-րդ հոդվածով սահմանված կարգով Արարատ Միրզոյանը համարվել է փոխվարչապետի պաշտոնակատար մինչեւ նոր կառավարության ձեւավորումը։

Մինչդեռ նա, լինելով փոխվարչապետի պաշտոնակատար 2019 թվականի հունվարի 10-ին ստացել է ԱԺ պատգամավորի մանդատ, իսկ հունվարի 14-ին ընտրվել ԱԺ նախագահ։ Փաստացի միաժամանակ զբաղեցնելով ԱԺ նախագահի եւ առաջին փոխվարչապետի պարտականությունները։ Նախագահը հունվարի 16-ին Մհեր Գրիգորյանին և Տիգրան Ավինյանին նշանակել է փոխվարչապետեր, իսկ առաջին փոխվարչապետի հարցը մնացել է առկախված մինչեւ նոր կառուցվածքի հաստատումը։ Իսկ այն հաստատվել է 2019 թվականի մայիսին, որով կրճատվել է առաջին փոխվարչապետի պաշտոնը։

Նկատենք, որ Սահմանադրության 95-րդ եւ 98-րդ հոդվածնեպով սահմանված կարգով իրավունքի ուժով դադարեցվում է ԱԺ պատգամավորի լիազորությունները՝ անհամատեղելի այլ պաշտոն ստանալու դեպքում ։ Գործադիրից խորհրդարանն անցումն այդպես չէ և անհրաժեշտ է լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ, որն, ինչպես տեսնում ենք, նախագահի աշխատակազմի պատասխանից, այս դեպքում բացակայում է։

Արարատ Միրզոյանի կողմից միաժամանակ երկու՝ միմյանց հետ անհամատեղելի պաշտոն զբաղեցնելը փաստ է։ Հետաքրքիր է, թե մեր օրերի իրավապահներն ուժ կգտնեն՝ ապահովելու օրենքի առաջ բոլորն են հավասար սկզբունքը եւ արդյոք քրեական գործ կհարուցեն Միրզոյան Արարատի կողմից իշխանությունը յուրացնելու համար։

Լրահոս
«Առավոտ». Կորոնավիրուսը նախնական ահազանգ է միայն «Ժողովուրդ». Հայկ Մհրյանը նոր պաշտո՞ն կստանա «Ժողովուրդ». Արայիկ Հարությունյանը որոշել է, որ բուհերի հոգաբարձուների խորհուրդներում այլևս չպետք է լինեն պատգամավորներ «Ժողովուրդ». Երևանում բնակարանների գները նվազել են. ինչ իրավիճակ է անշարժ գույքի շուկայում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 12 «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Սիսիան հանգստանալու, հանկարծ տեղում որոշել է մի հատ էլ զորամաս մտնի Սա անմարդկային ցինիկ հայտարարություն է, որի հեղինակը բարոյական իրավունք չունի երկիր ղեկավարելու․ Ա. Աշոտյան Վարչապետի մամուլի խոսնակը հերքել է շաբաթ օրը Փաշինյանի ընտանիքի՝ հարսանիքի մասնակցելու մասին լուրը Սա է օկուպանտի բարոյական նկարագիրը, և օր առաջ Հայրենիքը սրանցից ազատագրել է պետք, երկիրն այս աղբից մաքրել է պետք. Հակոբյան Մոտ օրերս համախոհներով կներկայացնենք Ազգային արժեքների պաշտպանությանն ուղղված քաղաքացիական նախաձեռնությունը․ Զոհրաբյան Բեյրութում վերսկսվել է բողոքի ակցիան. ՈՒՂԻՂ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է առաջնագիծ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը մեկ անգամ ևս ի ցույց է դնում այդ երկրի անկարողությունը՝ առերեսվելու իր անցյալի հետ. Նաղդալյան Ռուսաստանի պատվաստանյութը մինչև 2 տարի կապահովի պաշտպանությունը կորոնավիրուսից Ռուսաստանում սկսում են կորոնավիրուսի դեմ պատվաստումները. Պուտինն ասել է, թե ինչպես դա պետք է արվի Նիկոլ Փաշինյանը մասնակցել է քավորի դստեր հարսանիքին Այս պահին առկա են բոլոր հիմնավոր կասկածները հարցականի տակ դնելու ծրագրի իրատեսականությունը. Արմեն Աշոտյան Եվրամիությունը վերանայում է հարաբերությունները Բելառուսի հետ Ինձ բերման են ենթարկել ոստիկանին վիրավորելու համար, սակայն ես երբեք որևէ ոստիկանի չեմ վիրավորել. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) Ադրբեջանում անցկացված զորավարժություններն էական նորություններ չեն պարունակել. Տիգրան Աբրահամյան Նարեկ Սամսոնյանին բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին. ՈՒՂԻՂ ԱՄՆ-ում սպառնացել են պատժամիջոցներ կիրառել Լուկաշենկոյի նկատմամբ Դատական պրոցեսի ձգձգման հիմնական մեղավորները հենց Դատախազությունն ու ՀՔԾ-ն են․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Ապօրինի ձերբակալեցին Նարեկ Սամսոնյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Վաղը կառավարության արտահերթ նիստ կա. Արտակարգ դրությունը երկարաձգվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ Վահե Հովհաննիսյան. Որ միշտ չկանխատեսենք անցյալը (Մաս առաջին) Նոր պաշտոնանկություն Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 160 դեպք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում «Ժողովուրդ». Ազգային ժողովի էթիկայի հարցերով հանձնաժողովը չի կարող ստեղծվել 2021 թ. հունվարի 1-ից շուտ Սորոսական Հովաննես Մադոյանը նշանակվեց «Նորք ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում «Ժողովուրդ». Ուշագրավ կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում «Ժողովուրդ». Մանրամասներ` «Իմ քայլը» խմբակցության դռնփակ հանդիպումից «Հրապարակ». Փաշինյանին Թրամփի հետ հանդիպել չհաջողվեց, Բայդենի հետ կփորձի հանդիպել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 11 Լիբանանահայ մեր բոլոր հայրենակիցներին պատրաստ ենք ընդունելու մեր օջախներում․ԱՀ նախագահ Ազգային ժողովի բակից բերման է ենթարկվել տասը քաղաքացի. Էդգար Ջանոյան Այսպիսի քայլ անում են սադրելու համար, դա հասկանալով, սադրանքի չեմ գնացել. Վ. Գասպարյան Նոր նշանակում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan