Մոսկվայում ինքնաթիռներն արտակարգ վայրէջք են կատարել

Մոսկվայում ինքնաթիռներն արտակարգ վայրէջք են կատարել

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: Մոսկվայում երկու ինքնաթիռ արտակարգ վայէջք է կատարել: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, նոյեմբերի 1-ի երեկոյան ադրբեջանական ավիաընկերության ինքնաթիռը, որը Մոսկվայից թռիչք էր իրականացնում Բաքում, արտակարգ վայէջք է կատարել պահեստային օդանավակայանում դիմապակու ճաքի պատճառով: Վայէջքը հաջող է իրականացել: Դեպքը տեղի է ունեցել «Վնուկովո» օդանավակայանում:

Նոյեմբերի 2-ի գիշերը «Վնուկովո» օդանավակայանում VistaJet ավիաընկերության ինքնաթիռը, որը Մոսկվայիս թռիչք էր իրականացնում Մալդիվներ, տեխնիկական անսարքության պատճառով վերադարձել է օդանավակայան: Անձնակազմը շարժիչի աշխատանում անսարքություն է նկատել: Վայէջքը նույնպես բարեհաջող է եղել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում