Նարեկ Սարգսյանը բերման ենթարկվեց. Տեսանյութ

Նարեկ Սարգսյանը բերման ենթարկվեց. Տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, 168.am: Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Հանրապետության հարապարակի մետրոյի կայարանի շատրվանների մոտ այս պահին լարված իրավիճակ է. այնտեղ տեղի է ունենում «ՀուԶանք ուԶանգ» ներկայացումը, որի ժամանակ պարբերաբար քաշքշուկ է տեղի ունենում ներկաների ու մասնակիցների միջև:

Նրանք թռուցիկներ են բաժանում՝ տեղեկացնելով, որ միջոցառումն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, ինչից հավաքված քաղաքացիները վրդովված պահանջում էին, որպեսզի նախարար Արայիկ Հարությունյանն անձամբ գա ու պատասխան տա այդ ամենի համար:

Ակտիվիստ Նարեկ Սարգսյանը հայտարարում էր, որ թույլ չի տալու իր երկրում «սատանիստական» ներկայացումներ լինեն ու նա ներկայացման դերասանների վրա զեյլոնկա լցներ, որից հետո տեղի ունեցավ քաշքշուկ և ոստիկանները բերման ենթարկեցին նրան:

Զվարթ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում