Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի օծման և գահակալության 20-րդ տարեդարձը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի օծման և գահակալության 20-րդ տարեդարձը

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Նոյեմբերի 3-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի օծման և գահակալության 20-րդ տարեդարձը: Սուրբ Գայանե վանքում մատուցված պատարագի արարողությանը ներկա էր Մայր Աթոռի միաբանությունը, թեմերի առաջնորդներ, Մայր Աթոռի բարերարներ ու բազում ուխտավորներ: Պատարագի ավարտին կատարվեց Հայրապետական մաղթանք: Նորին սրբության կամքով հոբելյանական օրերին տոնակատարություններ չեն լինի: Գահակալության քսանամյակը կնշվի հաջորդ տարի, երբ կավարտվի Ս. Էջմիածնի Մայր Տաճարի մեծամասշտաբ նորոգությոնը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում