ՃՏՊ Մխչյան-Ջրաշեն ավտոճանապարհին. կան տուժածներ

ՃՏՊ Մխչյան-Ջրաշեն ավտոճանապարհին. կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը նոյեմբերի 3-ին, ժամը 15:10-ին ահազանգ է ստացել, որ Արարատի մարզի Մխչյան-Ջրաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է սյանը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մխչյան-Ջրաշեն ավտոճանապարհի 1-ին կիլոմետրին «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Արշակ Ս., ծնված 1991 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ջրատար խողովակին (խողովակը չի վնասվել):

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդին և ուղևորին՝ Սվետլանա Թ.-ին (ծնված 1963 թ.), տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից: Վերջիններս հոսպիտալացվել են Արտաշատի բժշկական կենտրոն, այնուհետև՝ Երևանի «Էրեբունի» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում