AM | RU
USD
EUR
RUB

Գագիկ Խաչատրյանի փաստաբանները բողոքարկում են դատարանի որոշումը

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը բողոքարկում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ ընդունված որոշումը՝ ԱԱԾ-ի միջնորդության վերաբերյալ։

Փաստաբանական խմբի տարածած հաղորդագրության մեջ ասված է.

«ԱԱԾ-ն միջնորդություն էր ներկայացրել Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցը՝ կալանքը երկարաձգելու համար:

«Դատարանը մերժեց մեր` գրավի դիմաց Խաչատրյանին ազատ արձակելու միջնորդությունը։ Մեզ համար սա անսպասելի որոշում չէր։ Սակայն Դատարանի որոշման մեջ ակնհայտ խնդիրներ կան, որոնք, ըստ էության, որևէ իրավական հնարավորություն չկար շրջանցելու, այսինքն այնպիսի ուղիղ պահանջներ կային կալանքից ազատելու, սակայն դատարանը անտեսել է դրանք», - ասել է Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:

Գագիկ Խաչատրյանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել Դատարան որպես այլընտրանքային խափանման միջոց թույլատրելի ճանաչել գրավի կիրառումը՝ առաջարկելով 230 մլն դրամ։ Դատարանն այդպես էլ չի կարողացել պատճառաբանել, թե ինչու է եկել այն համոզման, որ ազատության մեջ մնալու դեպքում Գագիկ Խաչատրյանը կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից կամ խոչընդոտել գործի քննությանը, եթե շուրջ 6 ամից նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված եղել չհեռանալու մասին ստորագրությունը և նա այդ ընթացքում գտնվել է ազատության մեջ, սակայն թաքնվելու կամ խոչընդոտելու գոնե մեկ փորձ չի կատարել, չնայած որ քաջատեղակ է եղել իր նկատմամբ իրականացվող գործընթացների մասին:

Ինչ վերաբերում է Գագիկ Խաչատրյանի առաղջական վիճակին, փաստաբան Երեմ Սարգսյանն ևս մեկ անգամ շեշտել է, որ այն իրականում բավականին ծանր է։

«Կան համապատասխան բժշկական փաստաթղթեր, որոնց համաձայն՝ Խաչատրյանը պետք է ազատ արձակվի, դա փաստ է: Ցավոք սրտի ինչպես նախաքննական մարմինը և դատախազությունն, այնպես էլ դատարանները բավարար և համարժեք ձևով չեն արձագանքում Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի վերաբերյալ առկա փաստաթղթերին և բժիշկներին նախազգուշացումներին: Արդեն իսկ հաստատված փաստ է, որ ՀՀ պետական մարմինների երկարատև անգործության հետևանքով Գագիկ Խաչատրյանի առողջությանը զգալի վնաս է պատճառվել և եթե այս անգործությունը շարունակվի, ապա լուրջ անդառնալի հետևանքներ կարող են առաջանալ, որի պատասխանատվությունը կրելու է պետությունը», - ասել է Սարգսյանը։

Նշենք, որ Գագիկ Խաչատրյանը, գտնվելով Գերմանիայի Դաշնությունում, քննիչի առաջին իսկ հեռախոսային կանչով, ընդհատել է հետվիրահատական պարտադիր բուժումը և վերադարձել ՀՀ ու ներկայացել վարույթն իրականացնող մարմնին, որպեսզի հնարավորություն տա իր ներկայությամբ ամբողջական և օբյեկտիվ քննություն կատարել։ Սա այն դեպքում, երբ նա կրկնակի վիրահատության կարիք ունի։

Հիշեցնենք, որ ՀՀ ֆինանսների նախկին նախարար, Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն արդեն երկու ամիս է, ինչ կալանքի տակ է։ Նա մեղադրվում է 2008-2014թթ. պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման և գույքի վատնման գործով։

Խաչատրյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, և նրա փաստաբանական խումբը պնդում է, որ դատարանի տրամադրության տակ չի եղել և դատաքննության ժամանակ դատարանը չի հետազոտել գոնե մեկ ապացույց, որը հնարավորություն կտար ողջամիտ ենթադրություն անել, որ Գագիկ Խաչատրյանին ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում նշված հանցագործությունը ընդհանրապես տեղի է ունեցել, և որ Գագիկ Խաչատրյանը որևէ առնչություն ունի դրա հետ»:

Լրահոս
Դպրոցի տնօրենը դատի է տվել ԿԳՄՍ նախարարին Հանրակրթության չափորոշիչների նախագծում կան խնդրահարույց և ռիսկային ձևակերպումներ. ՀՅԴ ՀԵՄ Մանվել Գրիգորյանի առողջությունն այլևս չի կարող լինել դրական Դոնի Ռոստով քաղաքից Հայաստան է վերադառնում 124 ՀՀ քաղաքացի ՀՀ տարածքում ջերմաստիճանը կնվազի Ծառուկյանից վախենալ պետք չէ, պետք է վախենալ առանց աշխատանք մնացած հազարավոր մարդկանցից․ ԲՀԿ առաջնորդի հայտարարությունը Ոստիկանները բերման ենթարկեցին Վահագն Չախալյանին, Սոնա Աղեկյանին և նրանց համակիրներին Բռնությունը պետք է բացառվի ներհայկական որևէ հարցի լուծման գործիքակազմից․ Փաշինյան (տեսանյութ) Իրանը հերքել է Թեհրանում տեղի ունեցած պայթյունի մասին տեղեկատվությունը Սերժ Սարգսյանը տեսակապի միջոցով հետևել է Ամարասի վանական համալիրի վերականգնման աշխատանքների ընթացքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Իտալիան արգելեց Հայաստանից ուղիղ ու ոչ ուղիղ չվերթներն իր տարածք Չզիջել փողոցը քաոսին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 557 դեպք. մանրամասներ «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու Մահացել է Կարեն Վարդանյանը Թորոսյանի ներկայացրած առաջարկությունների փաթեթը խախտում է թե՛ իրավական, թե՛ բարոյական նորմերը․ Արփինե Հովհաննիսյան Սերբիայի նախագահը բողոքի զանգվածային ցույցերի ճնշման տակ հրաժարվել է սահմանափակումները խստացնելու մտադրությունից Կառավարությունը Արտակարգ դրությունն օգտագործել է խիստ վիճահարույց գործողությունների, օրինագծերի ընդունման համար․ Ավետիք Չալաբյան «Իրատես». Քանի դեռ ԱԱԾ-ն զբաղված է սատանաներով, ադրբեջանցիների ձեռքում են հայտնվում ՀՀ քաղաքացիների անձնական տվյալները «Ժողովուրդ»․ Կառավարության տրամադրած պետական աջակցության ծրագրերը ևս չեն փրկում գյուղոլորտը «Ժողովուրդ»․ Ինչու «Ընդերքի մասին» օրինագիծը հանվեց օրակարգից «Իրատես». «Անգլուխ» նախարարությամբ ավելի հեշտ է ուզածին հասնել. հարցեր են առաջանում «Ժողովուրդ»․ Երևանի քաղաքապետը «ընդհատակից» է գործում. գույքահարկի մասին «Իրատես». Ինչու՞ Նիկոլ Փաշինյանը երբեք պաշտոնանկ չի անի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին «Փաստ». «Իմ քայլում» սկսել են միմյանց նկատմամբ դեմարշներ ու ֆեյքային գրոհներ կազմակերպել «Հրապարակ». Ո՞վ է վարչապետը` Թորոսյանը, թե Փաշինյանը. դժգոհության ալիք «Փաստ». ՍԴ դատավորների հարցով ՄԻԵԴ-ի որոշման առումով իշխանությունը մտավախություն ունի «Իրատես». Գալու են ասեն՝ տեսաք, մեզ չլսեցիք ու ամեն բան թարս գնաց. «Իմ քայլում» որոշում ունեն «Հրապարակ». Եկող շաբաթ խորհրդարանը կրկին հանգիստ չի ունենա «Հրապարակ». Հայաստանը խնդիր ունի ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև ՆԱՏՕ-ի հետ Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ «Փաստ». Իշխանություններին հաջողվել է մինչև նախավերջին կաթիլը մսխել հանրության վստահության քվեն ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 10 Առողջապահության նախարարն արտակարգ դրության պայմաններում նոր լիազորություններ կստանա Վրաստանը բաց է 18 երկրի համար Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել Վրաց Ուղղափառ եկեղեցին կոչ է արել Թուրքիային Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի չվերածել ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանն ազատ արձակվեց կալանքից. Վերաքննիչը բեկանեց որոշումը Հրաժեշտ տվեք Ձեր պատրանքներին, եթե նույնիսկ այն ցավոտ է. Արման Սաղաթելյան Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվի. դատարանը մերժեց միջնորդությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan