AM | RU
USD
EUR
RUB

Սա պայքար է ազգայինի դեմ, այս մարդիկ պղծում են այն ամենը, ինչը գոյություն է ունեցել. Դավիթ Սահակյանց

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Այսօրվա ԿԳՄՍ նախարարության արածներից բացարձակ չեմ զարմանում, իրենց լոգիկայի մեջ է նման բան ստեղծել ու ներկայացնել որպես բարձր արվեստ, սակայն դա խղճուկ տեսարան էր ինձ համար, փողոցային ինչ-որ բան, երիտասարդների պոռթկում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռեժիսոր, մուլտիպլիկատոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Սահակյանցը՝ անդրադառնալով «ՀուԶանք ու Զանգ» ներկայացմանը, որն իրականացվել է ԿԳՄՍՆ–ի տրամադրած միջոցների հաշվին:

«Դա ինքնահաստատվել ցանկացող երիտասարդների պոռթկում էր, ես դրան նորմալ եմ նայում, այլ բան է, երբ երիտասարդների այդ պոռթկումները նախարարության հովանավորությամբ տարածվում և հասանելի են դառնում հասարակությանը: Միանշանակ վատ եմ վերաբերվում նման դրսևորումներին: Դրա մեջ ֆեմինիզմի տարրեր կային, դրսից մեզ պարտադրված օրակարգ է, որն ընդհանրապես կապ չունի մեր հասարակության և առհասարակ մեր մշակույթի հետ: Դա պսևդոմշակութային ինչ-որ դրսևորում էր, խղճուկ տեսարան»,- ասաց նա:

Ըստ Սահակյանցի՝ ինքն ընդհանրապես փորձում է ուշադրություն չդարձնել այդ կառույցին, որն ուղղակի պառակտված է, և պահանջվում են ինչ-որ քայլեր՝ ազատվելու այդ ամեն ինչից:

Ինչ վերաբերում է Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջներին, Սահակյանցն ասաց, որ պետիցիա է գնում համացանցում՝ նախարարի հրաժարականի պահանջով, որին ինքն էլ է մասնակցել և ստորագրել. «Համարում եմ, որ այդ մարդն իրավունք չունի զբաղվել հայ մշակույթով, նա չի որոշում հայ մշակույթը, մշակույթը որոշվում է ժամանակի ընթացքում, իսկ այն, ինչ որ նա է փորձում այսօր անել, ուղղակի սարսափելի է, նա ուղղակի ոչնչացնում է հայկական մշակույթը»,- նշեց նա:

Դիտարկմանը՝ նախարարը հայտարարել է, որ իր սկզբունքն այն է, որ մշակույթում չի լինելու ցենզուրա, Սահակյանցը շեշտեց. «Ցենզուրան շատ կարևոր բան է: Ես խոսում եմ ոչ թե այն ցենզուրայի մասին, որ հենց Արայիկ Հարությունյանն է ասում, այլ ներքին ցենզուրա գոյություն ունի, որն ամենակարևոր գործոնն է արվեստի մեջ: Մենք այսօր տեսնում ենք, որ ներքին ցենզուրա չունի այդ ստրուկտուրայի ղեկավարը, և եթե չկա ներքին ցենզուրա, ապա մնացածի վրա աչք է փակվում»:

Անդրադառնալով վերջերս պետության կողմից նախկին ծանրամարտիկ Մելինե Դալուզյանի մասին պատմող «Մել» ֆիլմի նկարահանման համար 20 մլն դրամ հատկացնելուն, «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման համար 2.7 մլն նախարարության հատկացրած դրամաշնորհին՝ նա ասաց, որ եթե համեմատելու լինենք, ապա այն գաղափարների քարոզն է տարվում, որոնցից, ըստ Սահակյանցի, ամբողջ աշխարհն է տառապում:

«Մշակույթը պարտադրված կրիզիսի մեջ է գտնվում, որ գոյություն ունեն ինչ-որ լոբիստներ, ինչ-որ մարդիկ, որոնք իրենց գաղափարախոսությունն են փորձում անցկացնել մշակույթի, երաժշտության միջոցով, հեռուստատեսությամբ, մի խոսքով բոլոր օղակներում և փորձում են ագիտացնել այն ապրելակերպը, որն իրենց է հարազատ: «Մել» ֆիլմի նկարահանումը ֆինանսավորն էլ դրա դրսևորումներից մեկն է: Արայիկ Հարությունյանի ամեն քայլը տրամաբանական է իր տրամաբանության մեջ, դրանում ոչ մի զարմանք չկա, որ այդպիսի գումար տրամադրվում է նման ֆիլմ արտադրելուն: Այստեղ կոնկրետ ուղղորդված PR և պրոպագանդա է գնում թե´ պետության և թե´ նախարարության կողմից»,- ասաց նա:

Ըստ Սահակյանցի՝ ամենատարօրինակն այն է, որ այսօր այն մարդիկ, որոնք դժգոհ են Արայիկ Հարությունյանից, փորձում են դրա ֆոնին ավելի տարանջատել վարչապետին, ինչը սխալ է, և ինքը միանշանակ համարում է, որ նրանք մի գծով են գնում, և հետևանքն է այն իշխանափոխության, որը եղել է:

Երբ այդ ներկայացումը որպես արվեստ են ներկայացնում, ապա այդտեղ արժեհամակարգի պատերազմ է գնում. «Իրենք եկել են լրիվ այլ արժեհամակրագով և այսօր փորձում են փչացնել, վերացնել, վատաբանել այն ամենը, ինչն իրենց համար խորթ է, ինչի իրավունքը նրանք չունեն, նրանք իրենց ամբիցիաներով չպետք է ուղղորդվեն, գոյություն ունի հայկական մշակույթ, որը ինձնից, բոլորից հետո էլ պետք է շարունակվի և զարգանա: Այս մարդիկ փորձում են պրոցեսը կանգնեցնել և պղծում են այն ամեն ինչը, ինչը գոյություն է ունեցել՝ անկախ իրենց ծնվելու փաստից: Նրանք այսօր իրենց գաղափարախոսությունն են բերում, որը կործանիչ է բոլոր ճակատներով»,- ասաց նա:

Նրա կարծիքով՝ պայքար է գնում ազգայինի դեմ. «Ես համարում եմ, որ ներկա կառավարությունը բարդույթներ ունի և այսօր ինքնահաստատվում է այդ կոմպլեքսներից ելնելով, այն ինչը չի համարում գեղեցիկ, լավ, ճիշտ, փորձում է այսօր վարկաբեկել՝ անելով այն քայլերը, որն անում է: Նրանք իրենց բարդույթներն են իրականացնում, իսկ դա արդեն բժշկության թեմա է, արդեն բժիշկներն ու հոգեբանները պետք է զբաղվեն դրանով»,- եզրափակեց նա:

Լրահոս
Զելենսկին հստակ արդյունքի է սպասում Պուտինի հետ հանդիպումից «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու Լրացավ 1988-ի ավերիչ երկրաշարժի 31-րդ տարելիցը ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ «Փաստ». Կունենա՞նք 2050-ին 5 մլն բնակչություն. թվերն այլ բան են փաստում «168 ժամ». Մենք շարժվում ենք այն օրակարգով, որը տարիներ շարունակ ունենք. Ադրբեջանի հարցերով փորձագետ «Հրապարակ». Ինչպե՞ս են տեղի ունենալու Ադրբեջանի ժողովրդի հետ բանակցությունները «Հրապարակ». Ամանորին կծախսվի մոտ 10 անգամ շատ գումար, քան Տարոն Մարգարյանի օրոք «Փաստ». Փաշինյանն հասարակության դժգոհ շերտին վերագրում է «չուզողի սինդրոմ» ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 7 Դեկտեմբերի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ Արցախի ժողովրդավարական զարգացմամբ շահագրգռված պետք է լինենք բոլորս. Աշոտ Ղուլյան Ախալքալաքում նույնպես կլինեն ցույցեր Հայաստանի ՏԿԵ փոխնախարարը «դուխով» ելույթ է ունեցել Բաքվում. «Բազար» է սկսվել Ամանորի միջոցառումներին ծախսում են 30 վերելակի գումար Քննարկվել է մինչև 2030 թվականը ԱՊՀ տնտեսական զարգացման ռազմավարության նախագիծը Մանրամասներ՝ Էջմիածնում տեղի ունեցած սպանության փորձից․ (Տեսանյութ) Ծիծաղելի է Սերժ Սարգսյանին նման մեղադրանք առաջադրելը, նա հափշտակող չէ․ Բարսեղ Բեգլարյան ՀՀ ԱԳ նախարարը Միրոսլավ Լայչակին ներկայացրել է ԼՂ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները ՊԵԿ. Հնարավորություն է ստեղծվում ներմուծել աջ ղեկով տրանսպորտային միջոցներ ՀՅԴ–ն երբևէ չի ղեկավարվել միանձնյա, ուր մնաց հանդուրժի որևէ մեկի կողմից ստվերային ղեկավարում. Հրանտ Մարգարյան ՀՀ-ի ու ԱՀ-ի անվտանգությունը կախված է Փաշինյանի քմահաճույքներից. Կոնստանտին Տեր-Նակալյան (տեսանյութ) Հայկական զինված ուժերն ամրապնդում են իրենց դիրքերը Զոհրաբ Մնացականյանն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը ԱՆ-ն հերքում է «Պյեռլուիջի Կոլինա» անունով քաղաքացի երեխա չի որդեգրել Ռուսաստանը պատասխանել է ԱՄՆ-ի կողմից նոր պատժամիջոցների կիրառմանը Որոշ ուղևորներ օդի տուրք չեն մուծի Ի՞նչ է մտածում Ռոբերտ Քոչարյանը՝ Սերժ Սարգսյանի գործի մասին. Փաստաբանի պատասխանը Գլխավոր դատախազությունը ստացել է Սերժ Սարգսյանի փաստաբանի բողոքը Քրեական գործ հարուցող մարմինները գործադիր իշխանության ազդեցության տակ են․ Ռոբերտ Քոչարյան «Ադեկվադ» միաբանության ասուլիսը՝ արցախյան հարցի շուրջ ծավալվող զարգացումների մասին․ ուղիղ Մեկուկես տարի անց իշխանությունը վերադարձավ Սերժ Սարգսյանի թողած բանակցային փաթեթին. Փաշինյան Մարինե Սուքիասյան. Կառավարությունն՝ ընդդեմ ներդրողների Արմեն Աշոտյան. Սերժ Սարգսյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքն արագացնում է հականիկոլական կոնսոլիդացիան ՀՀ իշխանությունը ակնհայտորեն անցել էր Տեր-Պետրոսյանի «Մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպանության մեջ է» դոկտրինի իրականացմանը․ Ավետիք Չալաբյան ՀՀ 2020թ. պետական բյուջեի նախագիծն ընդունվեց Եթե Քոչարյանի նկատմամբ հարուցված գործը ջուր է, Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործն օդ է. Արմեն Աշոտյան Այսօրվա հոսանքազրկումների մասին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ասուլիսը՝ ՀՀ ներքաղաքական և արտաքին քաղաքական վերջին զարգացումների մասին․ ուղիղ Իշխան Սաղաթէլեան Թորոնթոյի Մէջ Հանդիպեցաւ Նահանգային Նախարարներու, Երեսփոխաններու եւ Քաղաքապետական Ներկայացուցիչներու Հետ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan