AM | RU
USD
EUR
RUB

Հեղափոխական Դաշնակցությանը կեղծ հեղափոխություններով մի զարմացրեք․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

 

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Yerkir.am: 2018-ին Դաշնակցությունը չնսեմացրեց հասարակ մարդկանց մղումները և անկախ այդ ամենի մեջ ամեն տեսակ կասկածելիների ներգրավվածությունից ու հնարավոր վտանգավոր զարգացումներից, կուռ միավորներով միացավ այդ ազնիվ մղումներին՝ Yerkir.am-ի հաղորդմամբ՝ ՀՅԴ 129-ամյակի միջոցառումների ընթացքում՝ Վանաձորում և Վարդենիսում իր ելույթներում նշեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նա հիշեցրեց, որ այդ օրերին երկար ծանր ու թեթև անելով զարգացումները, գիտակցումով, որ մարդիկ փոփոխություններ էին ուզում, Դաշնակցությունը միացավ՝ հույսով, որ իր ժողովների և նիստերի քննարկումներում մատնանշված բոլոր խրտվիլակները, ապազգային, ցինիկ, բարոյական և մարդկային նկարագրից զուրկ անձինք, կասկածելի աղբյուրներից սնված գրանտակերները, քաղաքական անցյալ չունեցող ծաղրածուները, որոնք հայտնվել էին փողոցային առաջնորդների դերում, շուտով կմնան համաժողովրդական շարժման ալիքի տակ, և շարժումը կզտի, կմաղի ամեն ինչ և ամենքին։

Արդյունքում, նրա խոսքով, նոր իշխանության մեջ տեղ գտան նշյալ բանսարկուները և իշխանության ձևավորումից կարճ ժամանակ անց գործի անցավ կազմաքանդիչ մի մեքենա, որի ղեկը ուղղորդվում էր հայտնի նախկինի ձեռքով։

«Որոշներն անգամ այնքան էին տրվել այդ ալիքների ազդեցությանը, որ հեղափոխական կուսակցությանը հեղափոխությունների տեսության դասեր էին տալիս՝ կրկին մեղադրելով նրան, որ չի տեսնում կամ չի ուզում տեսնել «հեղափոխական» Հայաստանի վերընթաց ուղին»,-ասաց նա։

Իշխան Սաղաթելյանը սթափության կոչ արեց այդ շրջանակներին. «Հայրենակիցնե՛ր, պարզապես հաշվենք, թե Դաշնակցությունը, հիմնադրվելով Օսմանյան Թուրքայում և Ցարական Ռուսաստանում տեղի ունեցող փոթորկուն իրադարձությունների շրջանում, իր 129-ամյա պատմության ընթացքում քանի՞ իշխանափոխության կամ հեղափոխության նախաձեռնողը, ականատեսն ու մասնակիցն է եղել»։

Մանրամասն՝ տեսանյութում․

 

Լրահոս
«Առավոտ». Կորոնավիրուսը նախնական ահազանգ է միայն «Ժողովուրդ». Հայկ Մհրյանը նոր պաշտո՞ն կստանա «Ժողովուրդ». Արայիկ Հարությունյանը որոշել է, որ բուհերի հոգաբարձուների խորհուրդներում այլևս չպետք է լինեն պատգամավորներ «Ժողովուրդ». Երևանում բնակարանների գները նվազել են. ինչ իրավիճակ է անշարժ գույքի շուկայում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 12 «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Սիսիան հանգստանալու, հանկարծ տեղում որոշել է մի հատ էլ զորամաս մտնի Սա անմարդկային ցինիկ հայտարարություն է, որի հեղինակը բարոյական իրավունք չունի երկիր ղեկավարելու․ Ա. Աշոտյան Վարչապետի մամուլի խոսնակը հերքել է շաբաթ օրը Փաշինյանի ընտանիքի՝ հարսանիքի մասնակցելու մասին լուրը Սա է օկուպանտի բարոյական նկարագիրը, և օր առաջ Հայրենիքը սրանցից ազատագրել է պետք, երկիրն այս աղբից մաքրել է պետք. Հակոբյան Մոտ օրերս համախոհներով կներկայացնենք Ազգային արժեքների պաշտպանությանն ուղղված քաղաքացիական նախաձեռնությունը․ Զոհրաբյան Բեյրութում վերսկսվել է բողոքի ակցիան. ՈՒՂԻՂ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է առաջնագիծ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը մեկ անգամ ևս ի ցույց է դնում այդ երկրի անկարողությունը՝ առերեսվելու իր անցյալի հետ. Նաղդալյան Ռուսաստանի պատվաստանյութը մինչև 2 տարի կապահովի պաշտպանությունը կորոնավիրուսից Ռուսաստանում սկսում են կորոնավիրուսի դեմ պատվաստումները. Պուտինն ասել է, թե ինչպես դա պետք է արվի Նիկոլ Փաշինյանը մասնակցել է քավորի դստեր հարսանիքին Այս պահին առկա են բոլոր հիմնավոր կասկածները հարցականի տակ դնելու ծրագրի իրատեսականությունը. Արմեն Աշոտյան Եվրամիությունը վերանայում է հարաբերությունները Բելառուսի հետ Ինձ բերման են ենթարկել ոստիկանին վիրավորելու համար, սակայն ես երբեք որևէ ոստիկանի չեմ վիրավորել. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) Ադրբեջանում անցկացված զորավարժություններն էական նորություններ չեն պարունակել. Տիգրան Աբրահամյան Նարեկ Սամսոնյանին բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին. ՈՒՂԻՂ ԱՄՆ-ում սպառնացել են պատժամիջոցներ կիրառել Լուկաշենկոյի նկատմամբ Դատական պրոցեսի ձգձգման հիմնական մեղավորները հենց Դատախազությունն ու ՀՔԾ-ն են․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Ապօրինի ձերբակալեցին Նարեկ Սամսոնյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Վաղը կառավարության արտահերթ նիստ կա. Արտակարգ դրությունը երկարաձգվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ Վահե Հովհաննիսյան. Որ միշտ չկանխատեսենք անցյալը (Մաս առաջին) Նոր պաշտոնանկություն Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 160 դեպք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում «Ժողովուրդ». Ազգային ժողովի էթիկայի հարցերով հանձնաժողովը չի կարող ստեղծվել 2021 թ. հունվարի 1-ից շուտ Սորոսական Հովաննես Մադոյանը նշանակվեց «Նորք ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում «Ժողովուրդ». Ուշագրավ կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում «Ժողովուրդ». Մանրամասներ` «Իմ քայլը» խմբակցության դռնփակ հանդիպումից «Հրապարակ». Փաշինյանին Թրամփի հետ հանդիպել չհաջողվեց, Բայդենի հետ կփորձի հանդիպել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 11 Լիբանանահայ մեր բոլոր հայրենակիցներին պատրաստ ենք ընդունելու մեր օջախներում․ԱՀ նախագահ Ազգային ժողովի բակից բերման է ենթարկվել տասը քաղաքացի. Էդգար Ջանոյան Այսպիսի քայլ անում են սադրելու համար, դա հասկանալով, սադրանքի չեմ գնացել. Վ. Գասպարյան Նոր նշանակում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan