Մեկնարկեց ՀԱՊԿ խորհրդարանկան վեհաժողովի խորհրդի նիստը

Մեկնարկեց ՀԱՊԿ խորհրդարանկան վեհաժողովի խորհրդի նիստը

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: ՀՀ պաշտպանության նախարարությունում մեկնարկեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը: Նիստին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի խորհրդարանական պատվիրակությունները:

Բացի անդամ պետություններից՝ նիստին որպես դիտորդ մասնակցում են նաև Սերբիայի և Աֆղանստանի պատվիրակությունները:

Նիստին հայկական կողմից մասնակցում են ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Ներկա են ՀԱՊԿ ԽՎ նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, Տաջիկստանի խորհրդարանի նախագահ Շուկուրջոն Զուխուրովը, Ղազախստանի Մաժիլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինը, Ղրղըզստանի խորհրդարանի խոսնակ Դաստան Ջումաբեկովը, ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովը:

Տեսանյութը՝ Tert.am-ի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում