Սրբավայրի հանդեպ այս զարհուրելի բարբարոսությունը լուրջ մարտահրավեր է տարածաշրջանի քրիստոնյաների համար

Սրբավայրի հանդեպ այս զարհուրելի բարբարոսությունը լուրջ մարտահրավեր է տարածաշրջանի քրիստոնյաների համար

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Մաղաքիա վարդապետ Ամիրյանը խստորեն դատապարտում է Ճգնավորի վանքում տեղի ունեցած սրբապղծությունը՝ նշելով որ այս ամենը հանդուգն քայլ է և չի կարող արդարացվել որևէ կերպ։

«Սրբավայրի հանդեպ այս զարհուրելի բարբարոսությունը լուրջ մարտահրավեր է տարածաշրջանի քրիստոնյաների համար:

Հոգեշնորհ Հայր Սուրբը՝ առաջարկելով իր աջակցությունը, կոչ է անում պատկան մարմիններին գործնական քայլերով կանխել նմանօրինակ դեպքերի կրկնությունը»,- հայտնում են Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունից:

Նոյեմբերի 3-ին հայտնի էր դարձել, որ Ախալքալաքի Բավրա ու Խուլգումո գյուղերի միջև ընկած կիրճում գտնվող Ախալքալաքի Ճգնավոր, Վանք կամ Ծաղկավանք կոչվող սրբատեղին տակնուվրա են արել, սրբապատկերները կոտրել ու թափել են: Վանքում ավիրությունների առնչությամբ հետաքննություն է կատարվում:

Առաջին անգամ սրբատեղին ավիրել էին այս տարվա ապրիլն։ Այդ անգամ եկեղեցին ավիրված էին տեսել Խուլգումո գյուղի երիտասարդները, ովքեր ուխտի էին գնացել և պատահաբար տեսել էին սրբատեղին ավերված։ Գործի առթիվ Ախալքալաքի ոստիկանության բաժանմունքը քերական գործ էր հարուցել։ Հետաքննությունն էր սկսվել ՔՕ 259-րդ հոդվածի առաջին մասով, որը ենթադրում է «Մշակութային ժառանգությանը կամ Վրաստանի օրենսդրությամբ պաշտպանված այլ մշակութային հուշարձաններին կանխամտածված վնաս պատճառել: Հանցանքը նախատեսում է տուգանք կամ մինչև երկու տարի ժամկետով ազատազրկում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում