Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց տեղի է ունենում Ռ. Քոչարյանի աջակիցների բողոքի ակցիան. ուղիղ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց տեղի է ունենում Ռ. Քոչարյանի աջակիցների բողոքի ակցիան. ուղիղ

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի (Շենգավիթի նստավայր) դիմաց տեղի է ունենում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների բողոքի ակցիան:

Նշենք, որ քիչ անց դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ տեղի կունենա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա նաև մեղադրվում է պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում