ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի հոգևոր առաջնորդի որդու նկատմամբ

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի հոգևոր առաջնորդի որդու նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Analitik.am: ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի և 9 անձանց նկատմամբ, ովքեր հանդես են եկել ի շահ երկրի հոգևոր առանջնորդ Ալի Խամենեի: Այս մասին ասված է գերատեսչության կայքում:

«Այսօր ֆինանսների վարչությունը պատժամիջոցներ է սահմանում չընտրված պաշտոնյաների նկատմամբ, որոնք Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեի շրջապատում են և ապակայունացնող քաղաքականություն են վարում»,-ասել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ստիվեն Մնուչինը:

Մասնավորապես, պատժամիջոցների ցուցակում ընդգրկվել են հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիի որդին, ինչպես նաև միջազգային հարցերով խորհրդական, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, Գերագույն դատարանի նախագահը և որոշ զինվորականներ ու հոգևորականներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում