«Հրապարակ»․ ԵՊՀ-ում ուսանողները դասադուլ են անելու

«Հրապարակ»․ ԵՊՀ-ում ուսանողները դասադուլ են անելու

«Այսօր ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները դասադուլ են անելու՝ բուհական ծրագրերում «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաները ոչ պարտադիր դարձնելու որոշման դեմ։ ԵՊՀ-ում չբացառեցին, որ դասադուլին գործադուլով կմիանան նաև դասախոսները, որոնցից մի քանիսն ակցիայի կազմակերպիչների շարքում են։

Հիշեցնենք, որ Կրթության նախարարությունը որոշել է, որ բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումն այլևս պարտադիր չի լինելու:

Սա է նախատեսում ԿԳՄՍ մշակած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրինագիծը, որը շուտով հանրային քննարկման կներկայացվի: Օրինագծի նախնական քննարկումները բուհերում մեծ դիմադրություն են առաջացրել, իսկ երբ սկսվեն հանրային բաց քննարկումները, հայտնի չէ, թե ինչ կկատարվի։ Հատկապես մեծ դժգոհություն է կուտակվել ոչ մասնագիտական բուհերի Հայոց լեզվի և Պատմության ամբիոններում, որոնք, ըստ ամենայնի, կփակվեն, և մարդիկ գործազուրկ կդառնան։ Նրանց հատկապես զայրացրել է նախարարի հայտարարությունը, թե ընդամենը մի 300 մարդու մասին է խոսքը»,- գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում