«Ժողովուրդ»․ Դատարանների նախագահների հավաք

«Ժողովուրդ»․ Դատարանների նախագահների հավաք

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` օրերս մայրաքաղաքի «Տոսպիա» ռեստորանում հավաքվել են ՀՀ բոլոր դատարանների նախագահները: Խնդիրն այն է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի և Բարձրագույն դատական խորհրդի ջրերը մի առվով չեն հոսում:

Վճռաբեկի նախագահ Երվանդ Խունդկարյանը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, փորձում է ապացուցել, որ ԲԴԽ-ն չի կարող իրենց ասել` ինչը ինչպես անել: Եվ, ահա, ռեստորանում դատավորների հավաքի սեղանին մեկ հարց է եղել` քննարկել դատարանների նախագահների երբեմնի խորհրդի վերականգնման հնարավորությունը և ԲԴԽ-ին հակակշիռ ստեղծել:

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատել է` հավաքվել են, ինքն էլ է ներկա եղել ռեստորանային այդ հավաքին, ողջունել է նույնիսկ Խունդկարյանի նախաձեռնությունը: Բայց ասել է` ԲԴԽ-ն ու Վճռաբեկը հակամարտող կողմեր չեն:

«Ինքս եմ հորդորել, որ այն հարցերը, որ հուզում են դատարանների նախագահներին ընդհանրացնեն, որպեսզի միասնական կարծիք ձևավորվի, այդ դեպքում ԲԴԽ-ն հաշվի կառնի, որ սա ձևավորված, քննարկված կարծիք է, այլ ոչ թե մեկ դատավորի»,-ամփոփել է Ռ. Վարդազարյանը»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում