AM | RU
USD
EUR
RUB

Ինձ համար սկզբունքորեն անընդունելի է այն, ինչ կատարվում է. ԵՊՀ հայ գրականության ամբիոնի դոցենտ

 

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Aysor.am: ԵՊՀ հայ գրականության ամբիոնի դասախոս, դոցենտ Արշալույս Գալստյանը ճիշտ է համարում, որ ուսանողները դասադուլ են հայտարարել՝ բուհական ծրագրերում հայոց լեզու, հայոց պատմություն և հայ գրականություն առարկաները ոչ պարտադիր դարձնելու մասին որոշման հետ կապված:

«Ես կարծում եմ, որ ուսանողները ճիշտ են, որովհետև խնդիրը նախ պետք է հասարակական լայն քննարկման փուլ անցնի, որ հասկանանք, թե ինչու են այս առարկաները հանվում», - լրագրողների հետ զրույցում ասաց Արշալույս Գալստյանը։

Նա ընդգծեց՝ արդյոք այս որոշումով չենք վնասում ազգային ինքնությունը։

«Պետք է հասկանանք, թե պարտադիր բաղադրիչն ինչո՞ւ է հանվում և մեր ազգային ինքնությանն արդյոք չենք վնասում: Եթե քննարկումները հասցնեն նրան, որ հասկանանք՝ ոչ մի վնաս չի հասցվում, ապա եկեք հանենք, փոխենք մասնագիտական շատ առարկաներով, բայց եթե դրանով մեր ազգային բաղադրիչին, ինքնությանը վտանգ է սպառնում...», - ասաց դասախոսը։

Նա ընդգծեց՝ շատ լավ հասկանում են, որ եթե ֆակուլտետներին տրվի կամընտրական առարկաներ, ապա նրանք ավելի շուտ առաջ կմղեն իրենց մասնագիտական առարկաները:

«Կարծում եմ՝ կառավարությունը պետք է շատ հստակ դիրքորոշում հայտնի, որ քաղաքականությունը տանի մեր ազգային, մշակութային արժեքները պահպանելուն։ Ինձ համար սկզբունքորեն անընդունելի է այն, ինչ կատարվում է», - ասաց Արշալույս Գալստյանը։

Խոսելով նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին՝ Արալույս Գալստյանն ասաց, որ նախարարի անձն էական չէ։

«Էական է կառավարության դիրքորոշումը, եթե այս նախարարը պիտի հրաժարական տա, փոխարենը գա մեկ ուրիշը, որը շարունակի նույն քաղաքականությունը, ես ոչ մի էական տարբերություն չեմ տեսնում, հարկավոր է, որպեսզի կառավարությունը հստակ հանդես գա, Նիկոլ Փաշինյանը պետք է ականջալուր լինի, շատ հստակ հայտնի իր դիրքորոշումը», - ասաց ԵՊՀ հայ գրականության ամբիոնի դոցենտը։

Լրահոս
Գնում ենք ու բոլոր մարզերում ճանապարհները փակենք Մարինա Գրիգորյան. Վերջին 1,5 տարում չեմ տեսնում միտումներ, որ ՀՀ-ն լրջագույն մոտեցում ցուցաբերի տեղեկատվական անվտանգության հարցին Զինյալները փորձել են գրոհել Սիրիայում ռուսական Խմեյմիմ ավիաբազան Անասնաբույծ. «Կառավարությունից ոչ մեկ չի իջնում՝ մեզ հետ խոսի, մենակ ոստիկան են բերում մեր դեմ» Այս երկու տարում երկրում կատարվողը ուղիղ ճանապարհ է դեպի բռնատիրական ժամանակներ. Շարմազանով Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Մինչև ապրիլի 1 գազի սակագնի փոփոխություն չի լինելու. փոխվարչապետ Էլիբեգովա. Չունենք որևէ երաշխիք, որ Ադրբեջանը փորձ չի անի կրկնել Բաքվի ջարդերը Սմարթֆոնները ծառայության մեջ՝ պատժելի է Բակո Սահակյան. Ժողովրդավարական պետության կայացման համար կարևոր է արհեստավարժ դատական համակարգը Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրգործն հանձնվել է դատախազին «Բաքվում հայերի ջարդերի 30-ամյա տարելից. իրավական, տեղեկատվական ասպեկտներ» խորագրով քննարկումը՝ ուղիղ Թավադյանի աջակիցների բողոքի ակցիան՝ ուղիղ Սթափվել է պետք, կանգ առնել է պետք. օր առաջ. Արթուր Վանեցյան Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ին ձեռնտու է Ռուսաստանի և Չինաստանի հետ լավ հարաբերությունները Անասնաբույծների և մսավաճառների բողոքի ակցիան՝ ուղիղ Սոթք-Քարվաճառ ճանապարհն ու Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է ԱԺ նիստը՝ ուղիղ. օրակարգում է նաև Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին հարցը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 20 Որոշեցի այլևս չխոսել և չասել այսօրվա իշխանության կոպիտ և ոչ այնքան սխալները. Ռուսլան Բաղդասարյան Իրանի հոգևոր առաջնորդը Թրամփին «ծաղրածու» է անվանել Ամփոփվել են ԶՈՒ ՌՔԿՊ զորքերում իրականացված աշխատանքները Հայտարարություն է ընդունվել «Մեդիա Պաշտպան»-ն անընդունելի է համարում լրատվականների նմանօրինակ գործողությունները ՔԿ-ն մանրամասներ է հայտնում ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 19-ին ԱՄՆ-ն մտադիր չէ իր զորքերը դուրս բերել Իրաքից Թաթոյան. Ադրբեջանը ՀՀ սահմանամերձ գյուղերի գնդակոծումն իրականցնում է այնպիսի եղանակով ու ժամերի, որ առավելագույն վնաս հասցվի Դավիթ Բաբայանի կուսակցությունը մտադիր է մասնակցել Արցախի խորհրդարանական ընտրություններին Հանրապետության տարածքում ջերմաստիճանը վաղը կբարձրանա 6-8 աստիճանով «Գագիկ Խաչատրյանի որդուն մեղադրանք չի առաջադրվել». Հայտարարություն «Դալմա Գարդեն մոլը»-ը վաղվանից կաշխատի Հայաստանի և Արցախի խորհրդարանների՝ Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված հատուկ նիստը. ուղիղ Առաջնագծում հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 80 անգամ Ոստիկանությունում ծառայողական քննություն են սկսել իրենց աշխատակցի ֆեյսբուքյան գրառման կապակցությամբ Գեորգի Կուտոյանի անժամանակ մահվան բոթը խիստ ցավալի էր և ցնցող. ԱԱԾ Ղուլյան. ​Արցախը հետևողական է լինելու Ադրբեջանում հայության հանդեպ իրագործված ցեղասպանության կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու հարցում Ավստրալիայի արևելյան ափերին ուժեղ անձրևներ են Հայաստանի և Արցախի խորհրդարանների՝ Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված հատուկ նիստը՝ ուղիղ Գլխավոր դատախազությունը ստացել է ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքի՝ անօրինական լինելու մասին գրությունը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan