ՌԴ-ն առաջարկել է ԵԽԽՎ-ում փոխել պատժամիջոցների քվեարկության համակարգը

ՌԴ-ն առաջարկել է ԵԽԽՎ-ում փոխել պատժամիջոցների քվեարկության համակարգը

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) քաղաքական հարցերով հանձնաժողովը նոյեմբերի 14-15-ին Բեռլինում կայանալիք հանդիպման ընթացքում կքննարկի Ռուսաստանի առաջարկը, որը նախատեսված է խտրական միջոցներից պատվիրակություններին պաշտպանելուն։ Այս մասին գրում է Московский комсомолец-ը։

Ռուսական կողմը պատրաստվում է ԵԽԽՎ-ում փոխել քվեարկության համակարգը: Ներկայումս պատժամիջոցների մասին որոշումը կայացվում է դահլիճում գտնվողների պարզ մեծամասնությամբ: Ռուսաստանն առաջարկում է նման որոշումներ կայացնել կազմակերպության բոլոր երկրների երկու երրորդի կողմից: Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները՝ վկայակոչելով ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության ներկայացուցչին, ԱՊՀ գործերով Պետդումայի հանձնաժողովի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ հարաբերությունների հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովին:

Կալաշնիկովը նշում է, որ ձայների հաշվարկման այս մեթոդը նման է ԵՄ խորհրդի նախարարների կոմիտեի կողմից կիրառվող մեթոդին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում