Իրանի հարավում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Իրանի հարավում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Aysor.am: Իրանի հարավում գտնվող Հորմոզգան նահանգում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Թեհրանի երկրաֆիզիկայի ինստիտուտի սեյսմոլոգիական կենտրոնը:

Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 07.40 (Երևանի ժամանակով 11.40) Բենդեր Համիր քաղաքից 56 կմ հեռավորության վրա: Երկրաշարժի օջախը գտնվում է 16 կիլոմետր խորության վրա:

Վիրավորների կամ ավերածությունների մասին չի հաղորդվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում