Արկղերով ակցիա՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով

Արկղերով ակցիա՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը՝ (ՀՅԴ ՀԵՄ) ակցիա է իրականացնում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքի դիմաց։ Պահանջը նախարար Արայիկ Հարությունյանի հարաժարականն է։

Ակցիայի մասնակից երիտասարդները իրենց հետ դատարկ արկղեր էին տարել. «Մենք եկել ենք օգնելու պարոն Հարությունյանին, որպեսզի իրերը հավաքի։ Մենք ոչինչ չունենք իր դեմ, իրեն չենք ատում, ուղղակի ուզում ենք օգնել, որպեսզի նախարարին հեշտ լինի տեղափոխվելը։ Նախարարն անցել է կարմիր գիծը, ազգ, հայրենիք բառակապակցությունների հետ կարծես խնդիր ունի մեր նախարարը, իր վարած քաղաքականությունը ոլորտում սխալ ենք համարում»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՅԴ ՀԵՄ-ը հայտարարություն էր տարածել, որտեղ նշված էր, որ Արայիկ Հարությունյանը պետք է հաժարականի դիմում ներկայացնի մինչև նոյեմբերի 7-ին նախատեսված կառավարության հերթական նիստը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում